Խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց հոմոֆոբ օրենսդրական փաթեթը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

10-րդ գումարման խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը, որով կսահմանափակվի ԼԳԲՏ անձանց իրավունքները և կմտցվի գրաքննություն։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել։ Ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը նիստին չէր ներկայացել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կարևոր է, որ այս նախաձեռնությունն ունենա այն աջակցությունը, որը պահանջում է մեր հասարակությունը և շարունակենք աշխատել դրա վրա արդեն հաջորդ խորհրդարանում՝ սահմանադրական մեծամասնության շրջանակներում»,- ասել է փոփոխությունների հեղինակներից մեկը՝ «Վրացական երազանքի» անդամ Ռատի Իոնաթամիշվիլին քվեարկությունից առաջ։

«Վրացական երազանքի» կողմից տարբեր օրենքներում կատարած փոփոխությունների համաձայն՝ կարգելվի «ԼԳԲՏ քարոզչություն» իրականացնել ուսումնական հաստատություններում և հեռուստատեսությամբ։ Նաև կարգելվեն հավաքներն ու ցույցերը, եթե դրանք նպատակ ունեն «նպաստել անձի նույնականացմանը, որը տարբերվում է իր սեռից, միասեռական հարաբերությունների կամ ինցեստի հանրահռչակմանը»: Ոստիկանությունն իրավունք կունենա խնդրելու հավաքը ցրել։

Չի թույլատրվում նաև գրանցել միություն նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև որպես ամուսնություն և/կամ իրավական ակտով այն ճանաչել որպես ամուսնություն, և արտասահմանում գրանցված և/կամ ճանաչված միությունը որպես ամուսնություն, Վրաստանում օրինական ուժ չի ունենա։

Անչափահասի որդեգրում չի թույլատրվի այն անձի կողմից, ով իրեն չի նույնականացնում որևէ կենսաբանական սեռի հետ, կամ նույնականացնում է իր կենսաբանական սեռից տարբերվող սեռի հետ, կամ ում սեռական կողմնորոշումը չի պատկանում հետերոսեքսուալության կատեգորիային։

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ արգելվելու է ​վիրահատություն կամ այլ տեսակի բժշկական մանիպուլյացիա կատարել ուրիշի համար՝ սեռը փոխելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական ակտի մատյանում նշել կենսաբանական սեռից տարբերվող սեռ։

Փոփոխությունները վերաբերում են նաև աշխատանքային հարաբերություններին։ Մասնավորապես, անվավեր է լինելու աշխատանքային հարաբերությունների շրջանակում դրված պարտավորությունը, որն ուղղված է կենսաբանական սեռի անտեսմանը։

Բացի այդ, փոփոխություններով մայիսի 17-ը կհայտարարվի որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր, իսկ աշխատանքային օրենսգրքով այն կլինի ոչ աշխատանքային օր։

Մինչ օրենքի նախագծի երրորդ ընթերցումը, քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Նրանց գնահատմամբ՝ փոփոխությունների նպատակը ընտրություններից առաջ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելն է, իրական խնդիրները կոծկելը, իռացիոնալ վախ առաջացնելը և երկրի եվրաինտեգրման ճանապարհին ևս մեկ պատնեշ ստեղծելը։

«Օրենքների փաթեթը, որը կեղծավոր կերպով կոչվում է «Ընտանեկան արժեքներ և անչափահասների պաշտպանություն», իրականում չի անդրադառնում Վրաստանում ընտանիքների և անչափահասների առջև ծառացած իրական, կենսական մարտահրավերներին: Այդպիսի մարտահրավերներ են աղքատությունը, գնաճը, աճող արտագաղթը, տարրական կարիքների անհասանելիությունը, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, ռեսուրսների անարդար և անհավասար բաշխումը, վատ որակի առողջապահությունն ու կրթությունը, ավերված միջավայրը և այլն»:

Հասարակական կազմակերպությունները դիմում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վետո դնել փոփոխությունների վրա՝ թույլ չտալ ատելության, գրաքննության և ճնշումների օրինականացում։

Խորհրդարանի որոշմանը արձագանքել է նաև Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ օրենսդրական փաթեթը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ խոսքի և հավաքների ազատությունը, և ստեղծում է Վրաստանի բնակչության մի մասի հետագա խարանման և խտրականության վտանգ։

Բացի նշված օրենսդրական փաթեթից, «Վրացական երազանքը» նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի ընդունման համար տասներորդ գումարման խորհրդարանում իշխող կուսակցությունը չունի անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն (113 պատգամավոր)։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական օրենքի նախագիծն ընդունելով՝ կառավարությունը կստեղծի խարանի և նախապաշարմունքների ուժեղացման վտանգ, խրախուսելով հոմոֆոբիան, որն անհամատեղելի է ժողովրդավարական հասարակությանը բնորոշ հավասարության, բազմակարծության և հանդուրժողականության հասկացությունների հետ։ Վենետիկի հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել է օրենսդրական փոփոխությունների ամբողջական վերանայում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):