Բոսնիա և Հերցեգովինայի մաս կազմող Սերպսկայի (Սերբիայի Հանրապետություն) կառավարությունը խորհրդարանից ետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Ինչպես պարզաբանել է բոսնիական սերբերի ռուսամետ առաջնորդ Միլորադ Դոդիկը, օրինագիծը համապատասխանեցվելու է եվրոպական երկրների պրակտիկային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Վերջին օրերին մենք խորհրդակցություններ ենք անցկացրել Սերպսկայի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի իշխող մեծամասնության անդամների հետ՝ հատուկ ռեգիստրի մասին օրենքի նախագծի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հրապարակայնության վերաբերյալ։ Բոլոր իրավական փորձագետները, ովքեր քննարկել են օրինագիծը, համաձայն են, որ այն լիովին համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը, և որ այն ավելի ճկուն է ձևի և որոշակի իրավական նորմերի առումով:
Սակայն որոշ հակասություններ տեսանելի են, և դրանք վերաբերում են եվրոպական նորմերին, և քանի որ Սերպսկայի Հանրապետությունը հավատարիմ է եվրոպական ուղուն, մենք պայմանավորվեցինք ետ կանչել օրինագիծը և այն ավելի ներդաշնակեցնել եվրոպական որոշ երկրների օրենքներին։
Այնպես որ, առաջարկը կանչվել է լրացուցիչ համակարգման և կվերադառնա ընթացակարգին՝ սահմանված կանոններով»,- գրել է Դոդիկը «X» սոցիալական ցանցում։
Սպերսկայի Հանրապետության Ազգային ժողովն այսօր պետք է քննարկեր օրենքի նախագիծը, սակայն երեկ փոխվարչապետ Միլոշ Բուկեյլովիչը օրենսդիրներին տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է այն հանել խորհրդարանական ընթացակարգից։ Նա լրացուցիչ պարզաբանում չի տվել։
Վիճահարույց օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, դրանում նշվում է, որ օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները կենթարկվեն հատուկ վերահսկողության, կարգելվի քաղաքական գործունեությունը, ինչպես նաև նրանցից կպահանջվի գրանցվել և ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ։ Բացի այդ, արդարադատության նախարարը կկարողանա դատարանում պահանջել արգելել նրանց աշխատանքը։
ԵՄ-ն քննադատել է օրենքի նախագիծը՝ ասելով, որ այն հակասում է Բոսնիա և Հերցեգովինայի եվրոպական ուղուն:
Բոսնիա և Հերցեգովինան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2022 թվականի հոկտեմբերին, իսկ այս տարվա մարտին Եվրահանձնաժողովը երկրին առաջարկել է բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ։
