Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով Միացյալ Թագավորությունը դադարեցրել է Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և կիբերանվտանգության նոր ծրագիրը և չեղարկել բարձր մակարդակի բանակցությունները։ Այս մասին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է դեսպան Գարեթ Ուորդը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան մյուս գործընկերների հետ հարաբերությունները վնասվեցին Վրաստանի կառավարության այս տարի ձեռնարկած քայլերից։
Մեզ մտահոգում էր, երբ խորհրդարանն ընդունեց քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենք, թեև հանրության կողմից տեսավ մեծ դժգոհություն և պարտավորվեց այս օրենքը նորից չդնել օրակարգ։ Մենք հիասթափվեցինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել և ենթադրություններ անել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը։ Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանքը» որպես իր նախընտրական ծրագրի խոստում նշեց ընդդիմադիր կուսակցությունների արգելումը։ Թվարկված պատճառներով,
10 տարվա մեջ առաջին անգամ մենք բրիտանական կողմում որոշեցինք սառեցնել բարձր մակարդակի ամենամյա Ուորդրոպի երկխոսությունը նախարարների միջև: Երկխոսության ձևաչափի հաստատումից հետո սա առաջին դեպքն է։ Մենք նաև չեղարկեցինք բարձր մակարդակով նախատեսված բանակցությունները պաշտպանության ղեկավարների միջև և կասեցրեցինք կիբերանվտանգության նոր ծրագիրը:
Ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում, մենք հույս ունենք տեսնել եվրաատլանտյան ուղի վերադարձի հստակ ապացույցներ՝ վստահությունը վերականգնելու և սերտ գործընկերությանը վերադառնալու համար»,- ասել է Գարեթ Ուորդը, ով Վրաստանում դեսպան է նշանակվել օգոստոսին։
Մեծ Բրիտանիա-Վրաստան ռազմավարական երկխոսության վերջին՝ ութերորդ փուլը կայացել է 2023 թվականի հունվարին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին հանդիպել է Ջեյմս Քլեվերլին, ով այն ժամանակ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարն էր։ Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Ջեյմս Քլիվերլին հաստատել է Մեծ Բրիտանիայի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հանդիպման ընթացքում նախարարները պայմանավորվել են ավելացնել համագործակցությունը մի շարք առաջնահերթ ուղղություններով։
«Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հիմնական հարթակն է, որը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ուղղությունները՝ քաղաքական երկխոսություն, արտաքին քաղաքականություն, պաշտպանության և անվտանգության հարցեր, առևտրատնտեսական հարաբերություններ, կրթության և մշակույթի ոլորտ, ժողովուրդների միջև շփումներ։ Երկրների միջև ռազմավարական երկխոսությունը սկսվել է 2014 թվականին։ Այն անվանվել է ի պատիվ բրիտանացի դիվանագետ Օլիվեր Ուարդրոպի, որը 1919-21 թվականներին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում Միացյալ Թագավորության բարձրագույն ներկայացուցիչն էր։