Միացյալ Թագավորությունը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեի և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի ցմահ դատավոր Լևան Մուրուսիձեի նկատմամբ՝ որպես «լուրջ կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ֆինանսական պատժամիջոցների կիրարկման գրասենյակի փաստաթղթում նշվում է, որ Լևան Մուրուսիձեն և Միխեիլ Չինչալաձեն ստացել են ֆինանսական օգուտներ՝ որպես պարգևատրում իրենց հանրային գործառույթների ոչ պատշաճ կատարման համար, մասնավորապես, նրանք ոչ պատշաճ կերպով օգտագործել են իրենց ազդեցությունը՝ ապահովելու համար, որ դատավորների նշանակումները և նրանց որոշումները շահավետ լինեն «Վրացական երազանք» կուսակցության համար։ Փաստաթղթի համաձայն, Մուրուսիձեի և Չինչալաձեի դատավորի պաշտոններում նշանակումը նույնպես նրանց կողմից ստացված օգուտ է այն նպատակով, որ շարունակեն իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարումը:
Ֆինանսական պատժամիջոցների սահմանումը ենթադրում է Մեծ Բրիտանիայում հաշիվների, դրամական միջոցների և տնտեսական ռեսուրսների սառեցում, ինչպես նաև պատժամիջոցների ենթարկված անձանց կամ նրանց օգտին դրամական միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ուղղակի կամ անուղղակի տրամադրում: Միացյալ Թագավորության ֆինանսական պատժամիջոցների օրենսդրության չկատարումը կամ դրա դրույթների շրջանցումը կարող է հանցագործություն համարվել:
Երկու տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլին, Միխեիլ Չինչալաձեին և Լևան Մուրուսիձեին ԱՄՆ պետքարտուղարությունը ևս պատժամիջոցների է ենթարկել՝ «նշանակալի կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավվածության համար», իսկ վերջին ամիսներին նրանց նկատմամբ վիզային պատժամիջոցներ է սահմանել Լիտվան։
