Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դատապարտում է Թբիլիսիում շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունը։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ՝ ի պատասխան Վրաստանի մասին հարցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Բռնության մասին հաղորդագրությունները խորապես անհանգստացնող են, և ես դրանք միանշանակ դատապարտում եմ։ Կոչ եմ անում կառավարությանն անել ամեն ինչ խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար։ Կարծում եմ՝ սա բխում է բոլոր վրացիների շահերից։
ՆԱՏՕ-ն դաշինք է, որը հիմնված է ժողովրդավարության վրա՝ հիմնված արժեքների վրա, հիմնված ազատության և ժողովրդավարության նկատմամբ հարգանքի վրա՝ որպես հայեցակարգ, ինչպես նաև առօրյա իրականություն։ Ես խորապես հավատում եմ, որ այս արժեքները մեր հավաքական խաղաղության և բարգավաճման հիմքն են։
Հենց հիմա, ես տեսնում եմ, որ բոլոր դաշնակիցները հասկացնում են, որ ցանկացած գործողություն, որը խաթարում է ժողովրդավարությունը Վրաստանում կամ ժողովրդավարության հետագա զարգացումը, դեպի ավելի մեծ ինտեգրում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, դեպի եվրաատլանտյան ինտեգրում, կոչ են անում Վրաստանի կառավարությանը մնալ այն ճանապարհին, որով նրանք որոշել են ակտիվանալ մի քանի տարի առաջ և չնահանջել»,- ասել է Ռյուտեն։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը չի պատրաստվում օրակարգ մտցնել անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը և հրաժարվում ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։
«Վրացական երազանքի» որոշմանը հաջորդած բողոքի ակցիաները դաժանորեն ճնշվում են ոստիկանական ուժերի կողմից։ Ցուցարարների դեմ օգտագործվում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։ Հավանաբար, օգտագործվել են նաև ռետինե փամփուշտներ։ Նոյեմբերի 28-ից հետո ՆԳՆ-ն ձերբակալել է ցույցի ավելի քան 300 մասնակիցների, նրանց մեծ մասին ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։
