Բռնություն գործադրող և հոմոֆոբ խմբերի կողմից կազմակերպված հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել Լիսի լճի տարածք, որտեղ պետք է անցկացվեր այսօրվա փակ միջոցառումը՝ «Փրայդի փառատոնը»։ Ներքին գործերի նախարարությունը շրջափակված տարածքից տարհանել է փառատոնի կազմակերպիչներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Մենք ստիպված էինք լքել տարածքը։ Իրավապահները չեն կարողացել պաշտպանել տարածքը։ Տարհանումն իրականացվել է միկրոավտոբուսներով»։
«Այսօրվա իրադարձությունները վկայում են այն մասին, որ հարձակումը նախապես համակարգված և համաձայնեցված է եղել ՆԳՆ-ի և «Ալտ-Ինֆո» բռնի խմբավորման միջև»,- ասվում է «Թբիլիսի Փրայդի» տարածած հայտարարությունում։
Մինչ այդ կազմակերպության ղեկավար Մարիամ Կվարացխելիան փակ միջոցառմանը գրանցված մասնակիցներին կոչ է արել չգնալ փառատոնին։ Նրա խոսքով՝ այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Փրայդի փառատոնը» տապալելու նպատակով քաղաքացիները մոբիլիզացվել են տարբեր բռնի և հոմոֆոբ խմբերի, այդ թվում՝ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» և Վատո Շաքարիշվիլիի «Առաջին հերթին Վրաստանը» շարժման կոչով։ Վաժա-Փշավելայի հուշարձանի մոտ առավոտյան հավաքված հարյուրավոր մարդիկ շարժվել են դեպի Լիսի լիճ։ Երթին մասնակցում էին նաև ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։
Բռնի խմբերը տարբեր կողմերից փորձել են մտնել փառատոնի տարածք։ Նրանք դիմադրել են ոստիկաններին և հնարավորինս մոտեցել փառատոնի ցանկապատված տարածքին։
«Փրայդի փառատոնը» ԼԳԲՏՔ+ համայնքի կողմից կազմակերպված փակ միջոցառում է, որը պետք է փակեր «Թբիլիսի Փրայդի» շաբաթը։ Հոմոֆոբ և բռնի խմբերը կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր Թբիլիսիի փողոցներում նախատեսվում է այսպես կոչված գեյ-շքերթ անցկացնել և այդ կերպ փորձել են մոբիլիզացնել քաղաքացիներին, այդ թվում՝ շրջաններից։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փակ միջոցառումը հանգիստ միջավայրում անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր վայրերում մոբիլիզացվելու են ոստիկանության ստորաբաժանումները, որոնք կպահպանեն կարգուկանոնն ու անվտանգությունը։
