Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ՌԴ քաղաքացիություն ունեցող Աբխազիայի բնակիչներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Մարտի 15-17-ը Վրաստանի օկուպացված տարածքներում նույնպես կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններ։ Ցխինվալիի շրջանում քվեարկության համար կբացվի 12, Աբխազիայում՝ 30 ընտրատեղամաս։
«Ձեզնից յուրաքանչյուրը, ով ունի ռուսական անձնագիր, կանգնած է կարևոր ընտրության առաջ, և այդ ընտրությունը կազդի ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր ընդհանուր ապագայի վրա։ Մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր աջակցել են մեզ, ովքեր նպաստել են մեր անկախության զարգացմանն ու բարգավաճմանը։ Սա հնարավորություն է ցույց տալու մեր գնահատանքն ու հարգանքը։ Խոսքն, իհարկե, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է, ում անձնական ներդրումն անկախ ու ինքնիշխան Աբխազիայի զարգացման գործում անգնահատելի է։ 2024 թվականի մարտի 17-ին մենք հնարավորություն կունենանք աջակցել Ռուսաստանին, աջակցել Վլադիմիր Պուտինին»,- ասել է դե ֆակտո նախագահը։
Ասլան Բժանիայի խոսքով՝ Ռուսաստանը Աբխազիայի լավագույն բարեկամն է, հարևանը և միակ պատուհանը դեպի աշխարհ։ «Ռուսաստանի Դաշնությունն առաջինն էր, որ ճանաչեց մեր ինքնորոշման իրավունքը։ Մենք ուզում ենք ապրել մեր սեփական տանը և խոսել մեր լեզվով, զարգացնել մեր մշակույթն ու տնտեսությունը։ Մեր իրավունքն է լինել այնպիսին, ինչպիսին կանք»,- նշել է նա։
Բժանիան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «վերջին տասնամյակներում Աբխազիայի բնակչությանը ցուցաբերած աջակցության և օգնության համար»։
Ռուսաստանի նախագահի թեկնածուներն են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա երեք «հակառակորդները»՝ Նիկոլայ Խարիտոնովը (Ռուսաստանի Կոմունիստական կուսակցություն), Լեոնիդ Սլուցկին (Ռուսաստանի Լիբերալ-դեոկրատական կուսակցություն) և Վլադիսլավ Դավանկովը (Նոր ժողովուրդ կուսակցություն): Պուտինը հինգերորդ անգամ է հավակնում Ռուսաստանի նախագահի պաշտոնին։ Գործող օրենսդրությունը նրան թույլ է տալիս այս պաշտոնում մնալ մինչև 2036 թվականը։
