Մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը խափանումներով է աշխատում։ Մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել, և դրանք ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ Քութայիսի, Բաթումի և Երևան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Այս փուլում մինչև գիշերվա ժամը 2-ը սպասվում է 350 մետր տեսանելիություն, ինչը շատ ցածր է, և դրա պատճառով ավիաընկերությունները որոշում են կայացնում վայրէջք կատարել այլընտրանքային օդանավակայաններում»,- ասել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Նինո Ծիվծիվաձեն։
«Քաթար ավիաուղիներ»-ի Դոհա-Թբիլիսի և «Ջազիրա ավիաուղիներ»-ի Քուվեյթ-Թբիլիսի չվերթներն այսօր չեն իրականացվել։ Երկու ինքնաթիռներն էլ վայրէջք են կատարել Երևանի միջազգային օդանավակայանում։ Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ «Ազիմուտ» ընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում։ «Ֆլայ Դուբայ» և «Էյր Արաբիա» ավիաընկերությունների թռիչքները նույնպես ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Թբիլիսիի օդանավակայանում «Պեգասուս» և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունները չեղարկել են Ստամբուլ-Թբիլիսի չվերթները։
Մինչև դեկտեմբերի 10-ը Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
