Այսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում, այրել են Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Խարչիլավայի անձնական մեքենան։ Քաղաքապետը մեքենան կայանել էր իր տան դիմաց։ Խարչիլավան կատարվածը կապում է քաղաքական գործունեության հետ: Նա Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
«Առավոտյան ժամը երեքն անց կեսին ինչ-որ բան կոտրվելու ձայն լսեցինք, երբ դուրս եկա՝ տեսա այրված մեքենան։
Ասֆալտի վրա այրված բենզինի հետքեր կան, կրակը տանում է դեպի մեքենան, ինչը ինձ ստիպում է մտածել, որ սա դիտմամբ է արվել։ Մեքենան 100% սարքին էր։ Միգուցե սա կապված է իմ քաղաքական գործունեության հետ, քանի որ ես իշխանությանը ենթարկվող քաղաքապետ չեմ։
Սա մի տեսակ ազդանշան ու նախազգուշացում էր»,- «Վրաստանի լուրերին» ասում է Խարչիլավան։
Գիորգի Խարչիլավան ոստիկանությունում արդեն հարցաքննվել է։ Այրված ավտոմեքենան ուղարկվել է փորձաքննության։ Գործը քննվում է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նշանակում է ուրիշի գույքը վնասել կամ ոչնչացնել։
