Ծալկայում փողոցում անտուն շանը կրակած տղամարդը ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենքի 259-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար, որը ենթադրում է կենդանու նկատմամբ խոշտանգում կամ դաժան վերաբերմունք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մեղադրյալը ձերբակալվել է հունիսի 15-ին այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը։ «Անանուն աղբյուրն ինձ տեսանյութ է տրամադրել, որտեղ երևում է, թե ինչպես են Ծալկայում լուսադեմին սպանում անօթևան շներին»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
Տեսանկարահանող տեսախցիկի տեսագրության մեջ երևում է մի տղամարդ, ով նախ մեքենայից կրակում է շենքի դիմաց պառկած շանը, իսկ հետո, երբ վիրավոր կենդանին փորձում է փախչել, դուրս է գալիս մեքենայից ու կրկին կրակում։
Օրեր առաջ փողոցում շան սպանության դեպք է գրանցվել նաև Թբիլիսիում։ Ականատեսների վկայությամբ՝ մայթեզրին գտնվող կենդանուն կրակել են հրազենից։ Այս փաստով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով։
Վրաստանի քրեական օրենսգրքի համաձայն՝ կենդանուն խոշտանգելը կամ դաժան վերաբերմունքը պատժվում է հասարակական աշխատանքով՝ 120-ից 240 ժամ ժամկետով, տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով, տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է խմբով, բազմիցս կամ անչափահասի ներկայությամբ՝ պատժվում է հասարակական աշխատանքով՝ 200-ից 400 ժամ ժամկետով, տնային կալանքով՝ մեկից երկու տարի ժամկետով, տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի։
