«Ճանապարհ դեպի նոր ընտրություններ». Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել է 5 կետից բաղկացած ծրագիր

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցում հրապարակել է նոր ընտրությունների ծրագիրը՝ «Ճանապարհ դեպի նոր ընտրություններ» վերտառությամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նոր ընտրությունների» հինգ կետից բաղկացած ծրագիրն ունի հետևյալ տեսքը.

  1. Ընտրությունների պայմանների սահմանում,
  2. Ընտրական հանձնաժողովների և դիտորդների «բանակի» պատրաստում,
  3. Միջազգային գործընկերների մասնակցությամբ նոր ընտրությունների պաշտպանություն կեղծիքներից,
  4. Նոր ընտրությունների համար քաղաքական ուժերի համակարգում,
  5. Միասնական նախընտրական ծրագիր՝ «Վրացական խարտիա» և դրա առաջնահերթությունները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, «ռուսական օրենքների» չեղարկում, արդար դատավարության վերականգնում։

Փետրվարի 25-ին Ռուսթավելիի պողոտայում ցուցարարների առջև ելույթի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նոր ընտրությունները միակ և այլընտրանք չունեցող ծրագիրն են։

«Այլ լուծում, խաղաղ լուծում, բացի ընտրություններից, չկա։ Ընտրված լինելը նշանակում է, որ երբ ճգնաժամ է, դիմում ես ժողովրդին ու հարցնում. ի՞նչ ես ուզում, ո՞րն է քո կամքը: Վրաց ժողովրդի կամքն ազատությունն է, անկախությունը և եվրոպական ապագան։ Այնպես որ, այս ընտրությունները կնշանակվեն, այդ մասին խոսք չկա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և ընդդիմադիր կուսակցությունները, չեն ճանաչում 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը կմնա երկրի նախագահը այնքան ժամանակ, քանի դեռ իր իրավահաջորդը չի ընտրվել լեգիտիմ խորհրդարանի կողմից։

Փետրվարի 13-ին Եվրախորհրդարանը 400 ձայնով բանաձև է ընդունել, որով Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչել է Վրաստանի լեգիտիմ նախագահ։ Բացի այդ, բանաձևում նշվում է, որ երկրում առկա ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նոր խորհրդարանական ընտրություններն են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։