Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով հրաժարվում է ճանաչել «Վրացական երազանքի» ինքնահռչակ կառավարությունը և կոչ է անում միջազգային հանրությանը միանալ Վրաստանի իշխող վերնախավի բոյկոտին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
- 6 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
Բանաձևին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 63, ձեռնպահ՝ 81։
Ի՞նչ է գրված բանաձևի նախագծում, որը Եվրախորհրդարանը քվեարկության կդնի այսօր՝ փետրվարի 13-ին
Եվրախորհրդարանի պատգամավորները Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում են որպես Վրաստանի լեգիտիմ նախագահ և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային կոչ են անում հրավիրել հենց Զուրաբիշվիլիին՝ ներկայացնելու երկիրը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական քաղաքական միության հետագա նիստերին։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական խորհրդին և ԵՄ անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, ովքեր պատասխանատու են ժողովրդավարության հետընթացի, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների խախտումների և քաղաքական հակառակորդների և ակտիվիստների հետապնդումների համար:
Նման անձանց թվում են Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքի անդամները, «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին:
Բացի այդ, Եվրախորհրդարանը կարծում է, որ պատժամիջոցների պետք է ենթարկվեն հետևյալ անձինք (ցանկը լրիվ չէ).
- Դատավորներ (Լևան Մուրուսիձե, Միխեիլ Չինչալաձե), ներառյալ Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավորները, որոնք կայացնում են քաղաքական դրդապատճառներով որոշումներ,
- Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ (Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլի),
- Գործարարներ, ովքեր լուռ կամ բացահայտ աջակցում են ռեժիմին (Թամազ Գաիաշվիլի, Georgian Airways-ի սեփականատեր, Վանո Չխարտիշվիլի, Սուլխան Պապաշվիլի, Գիորգի Կապանաձե («Ռիժա»), Իլիա Ծուլաիա, Անտոն Օբոլաշվիլի, Գոչա Էնուկիձե),
- Ռեժիմի հետ փոխկապակցված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ապատեղեկատվության տարածման և հանրային դիսկուրսի մանիպուլյացիայի փորձի համար (Իմեդի հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձե, Հանրային հեռարձակողի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձե),
- Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավա,
- Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։
Բանաձևը կրկնում է, որ Վրաստանում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նոր խորհրդարանական ընտրություններն են, որոնք, ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների, պետք է անցկացվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ բարելավված ընտրական միջավայրի պայմաններում, անկախ և անաչառ ընտրական վարչակազմի հսկողության ներքո և միջազգային դիտորդների կողմից մոնիտորինգի ներքո։
Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին և մյուս քաղբանտարկյալներին։
«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը հայտարարել է, որ բանաձևն ուղղված է «Վրաստանի և վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարության դեմ»։ «Այսօր Եվրախորհրդարանին լուրջ վերաբերվելը բացարձակապես անհնար է»,- ասվում է հայտարարության մեջ։ «Վրացական երազանքի» քաղխորհուրդը այս դեպքում էլ է կրկնում «դիփ սթեյթի» ազդեցության մասին դավադրության տեսությունը։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)