Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատվել է այն ճանապարհների ցանկը, որտեղ ձմեռվա ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը երթևեկելիս, մեքենաները պետք է հագեցած լինեն ձմեռային անվադողերով։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ձմեռային անվադողերը պետք է համապատասխանեն հետևյալ բնութագրերին.
- Անվադողերի արտադրության ամսաթվից 10 տարի չի անցել,
- Արտադրության ամսաթիվը կարելի է կարդալ անվադողի վրա,
- Անվադողի քայլքի (պրոտեկտոր) խորությունը 3 մմ-ից ոչ պակաս է՝ M1, N1, N2, N3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար,
- 4 մմ-ից ոչ պակաս՝ M2, M3 կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար,
- Անվադողի վրա նշված է խորհրդանիշը՝ փաթիլ,
- M3, N2 և N3 կատեգորիաների մեքենաների համար թույլատրվում է երթևեկել այնպիսի ձմեռային անվադողերով, որոնք չունեն փաթիլ նշանը: Այս դեպքում Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչությունը իրավասու է պահանջել վերը նշված կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար շարժիչ առանցքի բոլոր անվադողերին համապատասխան բնութագրերով առնվազն մեկ հակասողանքային շղթա ամրացնել։
Հակասողանքային շղթան պետք է գործարանային լինի, հարմար լինի մեքենայի անվադողերի չափերին և հարմար լինի ձյան/սառույցով ծածկված ճանապարհների վրա օգտագործելու համար:
Ճանապարհների հատվածներում ոստիկանը ստուգում է ձմեռային անվադողերի և հակասողանքային շղթաների համապատասխան բնութագրերի համապատասխանությունը: Զննման նպատակով մեքենան կարող է տեղաշարժվել ճանապարհի երթևեկելի հատվածից: Անվադողի քայլքի (պրոտեքտոր) խորությունը չափելու համար ոստիկանն իրավասու է օգտագործել հատուկ կաղապարներ կամ քանոններ։
Սույն կանոնով նախատեսված ձմեռային անվադողերի և հակասողանքային շղթայի պահանջները չկատարելու դեպքում անձը կտուգանվի 100 լարիով, իսկ վարորդական իրավունքի համար հատկացված միավորները կկրճատվեն 5-ով։
Եթե ձմեռային անվադողի և/կամ հակասողանքային շղթան չի համապատասխանում սույն կանոնով սահմանված պահանջներին, ապա ոստիկանության ծառայողն իրավասու է արգելել տրանսպորտային միջոցի վարորդին մուտքը սույն կանոնակարգով սահմանված վայր/ճանապարհի հատված:
Եթե տրանսպորտային միջոցի երթևեկության շարունակումը վտանգ է ներկայացնում նրա կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների անվտանգության համար, ապա անձը կարող է ժամանակավորապես զրկվել տրանսպորտային միջոցից և այն կարող է տեղափոխվել հատուկ ապահով ավտոկայանատեղ։
Հատուկ դեպքերում, հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ներառյալ առատ ձյունը, ճանապարհների մերկասառույցը և եղանակային այլ պայմանները, երբ առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցի տեղաշարժը վտանգում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ներքին գործերի նախարարի հրամանով կարող է սահմանվել այլ ժամկետներ։
Միջազգային նշանակության ավտոճանապարհներ
- Թբիլիսի – Սենակի - Լեսելիձե (ՌԴ սահման), (120-135 և 141-174 կմ հատված)
- Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարս (ՌԴ սահման), (80-106 կմ հատված)
- Փոնիճալա – Մառնեուլի – Գուգութի (ՀՀ սահման), ( 76-98 կմ հատված)
- Խաշուրի – Ախալցիխե – Վալե (Թուրքիայի հանրապետության սահման), (7-74 և 80-97 կմ հատված)
- Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման), (3-66, 73-87 և 92-112 կմ հատված)
- Ախալքալաք – Կարծախ (Թուրքիայի հանրապետության սահման), (1-36.5 կմ հատված)։
Մարզային նշանակության ավտոճանապարհներ
- Բաթումի (Անգիսա) – Ախալցիխե, (22-159 կմ հատված),
- Բորջոմի – Բակուրիանի – Ախալքալաք, (1-82 կմ հատված),
- Կոդա – Փարցխիսի – Մանգլիսի – Ծալկա – Նինոծմինդա, (20-147 կմ հատված),
- Մառնեուլի – Թեթրիծղարո – Ծալկա, (33-88.7 կմ հատված),
- Թբիլիսի (Պանտիանի) – Մանգլիսի, (1-32 կմ հատված):