Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Վրաստանին՝ բաց չթողնելու թեկնածուի կարգավիճակ ստանալու պատմական հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է տեսնել շոշափելի փոփոխություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
Այս մասին Մեցոլան հայտարարել է Եվրախորհրդարանում Վրաստանի նախագահի ելույթից առաջ։ Նա շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին վրաց հասարակության եվրոպական կոչին հավատարմորեն աջակցելու համար։
«Մենք ցանկանում ենք, որ համապատասխան պայմաններ լինեն, որպեսզի Եվրամիությունը հնարավոր դառնա Վրաստանի քաղաքացիների համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք ձեր կողքին ենք, պատրաստ օգնելու ձեզ՝ Եվրամիության անբաժանելի մասը դառնալու ճանապարհին։
Մենք պետք է ավելի ու ավելի սերտ աշխատենք Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար, որպեսզի վրաց ժողովուրդը բաց չթողնի պատմական հնարավորությունը։ Դրա համար մենք պետք է տեսնենք շոշափելի շարժում մի շարք փուլերում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգման, լրատվամիջոցների ազատության, լրագրողների պաշտպանության և կալանավորվածների հիմնարար իրավունքների ու անձնական արժանապատվության պաշտպանության առումով, - ասել է Ռոբերտա Մեցոլան։
Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ, ապա շարունակել.
«Եվրամիությունը պատրաստ է օգնել Վրաստանին իր եվրոպական ուղու վրա՝ նրան տրամադրելով բոլոր անհրաժեշտ օգնությունն այս փոխակերպման ճանապարհին։ Վրաստանը պետք է գնա այս ճանապարհով և ինքն ընտրի ապագան։ Տիկին նախագահ, ես ողջունում եմ այն ամրությունը, որով դուք ղեկավարում եք ձեր երկիրը։ Ապագայում հուսով ենք, որ դուք կնպաստեք Վրաստանում քաղաքական և սոցիալական բևեռացման մեղմացմանը։ Եկեք շարունակենք միասին աշխատել՝ պաշտպանելու մեր եվրոպական ժողովուրդների իրավունքները և մեր հասարակությունների ապագան»:
Այսօր՝ մայիսի 31-ին, Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի առջև։ Սա առաջին անգամն է վերջին 13 տարվա ընթացքում, երբ Վրաստանի նախագահը ելույթ է ունենում Եվրամիության խորհրդարանում։ Զուրաբիշվիլին ասել է, որ եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի։
Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու իր դիմումը ներկայացրել է 2022 թվականի մարտի 3-ին, թեև ծրագրում էր դա անել 2024 թվականին։ Գործընթացն արագացվեց այն բանից հետո, երբ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինան արագացված կարգով դիմեց Եվրամիությանն անդամակցելու խնդրանքով և դիմումը լրացրեց փետրվարի 28-ին։ Այդ օրինակին հետևեցին ասոցիացված եռյակի մյուս անդամները՝ Վրաստանը և Մոլդովան: Հունիսին Եվրախորհուրդը Ուկրաինային ու Մոլդովային շնորհեց անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի դեպքում ճանաչեց միայն երկրի եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ այն բանից հետո, երբ նա կկատարի 12 հանձնարարականներ/առաջնահերթություններ։ Հանձնարարականների կատարման վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքի հիման վրա որոշումը Եվրամիության խորհուրդը կընդունի 2023 թվականի վերջին, ինչի համար կպահանջվի անդամ 27 երկրների համաձայնությունը։ Դրանից հետո կսկսվի լիիրավ անդամակցության համար պաշտոնական բանակցությունների գործընթացը։