«Ծառայում են մեր պետության հզորացմանը». Վարչապետը՝ պատժամիջոցների ենթարկված դատավորների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ես հպարտ եմ մեր դատարանով, հպարտ եմ բոլոր դատավորներով։ Նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք ծառայում են մեր երկրին, ծառայում են մեր երկրի հզորացմանը, մեր ինքնիշխանության պաշտպանությանն ու մեր ազգային քաղաքականությանը...Անընդունելի և անթույլատրելի է ինքնիշխան երկրի անկախ դատարանին որևէ կերպ միջամտելը, կամ որևէ որոշում, գործողություն, հայտարարություն, որն ինչ-որ կերպ դատարանի գործունեության մեջ միջամտելու ընկալում, զգացում կստեղծի»,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերագույն դատարանում Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր կայացած փակ հանդիպմանը, որին նախորդել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից չորս վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցները, Ղարիբաշվիլին իր «լիարժեք աջակցությունն» է հայտնել դատավորներին։ Վարչապետն ասել է, որ ստացել է «շատ տեղեկություններ», այդ թվում՝ դատարանի վրա որոշակի ճնշումների մասին:

«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ես՝ որպես կառավարության ղեկավար և իշխող թիմի՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ, լիակատար աջակցություն եմ հայտնում բոլոր դատավորներին։

Իհարկե, դա անընդունելի է, մենք չենք կարող թույլ տալ որևէ միջամտություն ինքնիշխան երկրի ինքնիշխան դատարանին՝ լինի դա ներքին միջամտություն՝կառավարության կողմից, թե այլ ճյուղի։ Նաև, իհարկե, անթույլատրելի է այլ երկրների միջամտությունը մեր դատարանի ներքին գործերին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է, որ բարեփոխումների չորս ալիքների արդյունքում Վրաստանի դատարանն այսօր օրինակելիներից է Եվրամիությունում՝ զերծ է կոռուպցիայից, ցանկացած միջամտությունից, ճնշումից, ինչը, ըստ նրա տեղի է ունեցել «Վրացական երազանքի» և դատավորների շնորհիվ. «Մինչև 2012 թվականը Ստրասբուրգ ուղարկված գործերի թիվը ռեկորդային էր, 4000-5000 գործ է ուղարկվել Ստրասբուրգ։ Ինչո՞ւ, ընկերնե՛ր: Որովհետև մեր քաղաքացիները տեղում՝ այստեղ չէին կարողանում արդարադատություն գտնել։ Սա պարզ ճշմարտություն է: Այս տարի Ստրասբուրգ է ուղարկվել ընդամենը 150 գործ։ Այսքան մեծ տարբերությունը, այսքան մեծ առաջընթացը ևս մեկ անգամ նշանակում և հաստատում է, որ դատարանի նկատմամբ վստահությունը բացարձակապես աճել է, և քաղաքացիները արդարադատություն են գտնում երկրում»։

Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը ցավալի է և անհասկանալի։

«Ոչ միայն ես, այլև մեր երկրի ոչ մի քաղաքացի չի տեսել որևէ ապացույց, որն ուղեկցել է այս որոշմանը։ Ուստի, իհարկե, այս որոշումը ինձ համար մեծ հարցական է առաջացնում։ Ցավալի է ու անհասկանալի։ Կարծում եմ՝ ճշմարտությունը ի հայտ կգա, մենք կզրուցենք մեր գործընկերների հետ և անպատասխան հարցեր չեն մնա, ես դրան հավատում եմ։ Ինձ և մեզ համար դա անակնկալ էր։ Ես երբեք չեմ լսել, որ եղել են որոշակի հարցեր։ Թերևս հակառակը պետք է լիներ, և եթե որևէ մեկն ունի նման փաստեր, մենք, իհարկե, միշտ պատրաստ ենք դրանք լսել։

Ես գիտեմ, և բոլորս էլ գիտենք, բոլոր այն դատավորները, որոնց հանդեպ կայացվել է այս որոշումը, բարձր որակավորում ունեցող մարդիկ են, պրոֆեսիոնալ դատավորներ, որոնք իրենց ողջ գիտակցությամբ ծառայում են մեր երկրի անկախությանը և պետության հզորացմանը։ Ուստի կարծում եմ, որ դա որևէ ազդեցություն չի ունենա [դատավորների մասնագիտական ​​ապագայի վրա]։ Յուրաքանչյուր իշխանության և յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը պետք է լինի, և մեր պարտքն է հնարավորինս օգնել մեր դատավորներին իրենց շահերը պաշտպանելու և դատարանի պաշտպանության գործում։ Ես՝ որպես վարչապետ, դա անում եմ և վաղը կանեմ էլ ավելի մեծ եռանդով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Լրագրողը վարչապետին հարցրել է, թե ինչի՞ց է նա պաշտպանում վրացական դատարանին, ինչին Ղարիբաշվիլիի պատասխանել է.

«Նախ դուք՝ որպես քաղաքացի, պետք է հպարտության զգացում ունենաք, որ մեր դատարանն առաջ է շատ եվրոպական դատարաններից։ Խնդրում եմ, որ բոլորդ վերաբերվեք բոլոր դատավորներին մեծագույն հարգանքով։

Դուք պետք է մեծ հարգանքով խոսեք բոլոր դատավորների մասին և հարգանքով դիմեք նրանց։ Սա պահանջում եմ ես՝ որպես վարչապետ:

Երկրորդ՝ արդարադատության բոլոր ցուցանիշներով, այդ թվում՝ կոռուպցիայի ընկալման վարկանիշներով, մեր երկիրն առաջ է ԵՄ անդամ 11 և ՆԱՏՕ-ի 13 երկրներից։ Մեր քաղաքացիների վստահությունը դատական ​​համակարգի նկատմամբ ամենաբարձր մակարդակի վրա է, ինչը չի եղել ձեր հեռուստաալիքի տիրոջ օրոք: Ինչ վերաբերում է իմ ասածին, էլի կրկնեմ, որպես կառավարության ղեկավար՝ ամեն ինչ անելու եմ, որ դատարանին պաշտպանեմ թե՛ ներքին, թե՛ արտաքին միջամտություններից»։

Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը երեք ներկա և մեկ նախկին դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեին, Լևան Մուրուսիձեին, Իրակլի Շենգելիային և Վալերիան Ցերցվաձեին, ինչպես նաև նրանց ընտանիքի անմիջական անդամներին, զգալի կոռուպցիոն գործունեության մեջ նրանց մասնակցության պատճառով արգելել է մուտք գործել ԱՄՆ: Դեպարտամենտի պարզաբանմամբ՝ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հասարակության վստահությանը Վրաստանի դատական ​​համակարգի նկատմամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):