Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գիորգի Քոչորաշվիլին արձագանքել է Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վրաստանն արժանի է միասնության և արդարության։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր ժողովուրդը տանջվում։ Մեր ձայնն ու գործողությունը պետք է ուղղված լինեն դեպի երկրի ավելի լավ ապագան»,- գրել է ֆուտբոլիստը Instagram սոցիալական ցանցում հրապարակված story-ում։
Արդեն երկրորդ օրն է Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ բողոքում են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականի վերջը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ։
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները ցուցարարների դեմ օգտագործում են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և այլ հատուկ միջոցներ։
Ցույցը դաժան ցրելու ժամանակ վիրավորվածների թվում են ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության տվյալներով, նոյեմբերի 29-30-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 107 անձ։
