Ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր, ձյուդոիստ Վառլամ Լիպարտելիանին հերքում է «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակմանը մասնակցությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Լիպարտելիանին իր մտահոգությունն է հայտնել կառավարական «Իմեդի» քարոզչական հեռուստաընկերությանը, որ հարձակման պահին ինքը Բաթումիում չի եղել։
«Եթե նա հարձակվեր մեզ վրա, ապտակեր, բնականաբար, ես պատշաճ պատասխան կտայի, ինչպես Դիտոն է պատշաճ պատասխան տվել։ Սակայն, ցավոք, ես այնտեղ չէի, երբ տեղի է ունեցել այս դեպքը։ Այդ ժամանակ ես Թբիլիսիում էի»,- ասել է Վառլամ Լիպարտելիանին։
Հունվարի 15-ին՝ ուշ գիշերին, լրագրող Զվիադ Քորիձեն և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան հարձակման են ենթարկվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեի և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Գիորգի Մանվելիձեի կողմից։ Հարձակումները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ։
Զվիադ Քորիձեի պատմածի համաձայն՝ Դիմիտրի Սամխարաձեն փորձել է սադրել նրան՝ սպառնալով ու հայհոյելով։ «Նրանցից մեկը այստեղ (ճակատին) ինչ-որ բանով հարվածեց ինձ, և ակնոցս ամբողջությամբ կոտրվեց։ Երկրորդը, ես հաստատ գիտեմ, որ Գիորգի Մանվելիձեն էր, վերցրեց կերամիկական կաթսա, որի մեջ հող կար ու նետեց իմ ուղղությամբ»,- պարզաբանել է լրագրողը։
«Հանուն Վրաստանի» կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Գիորգի Գախարիայի վրա կազմակերպված հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հյուրանոց էր մտնում։ Մոտ տասը մարդ հարձակվել է նրա վրա։
«Կազմակերպված հարձակումը շարունակվել է մի քանի րոպե, սակայն հյուրանոցի անվտանգության ծառայությունը չի ներգրավվել կոնֆլիկտի մեջ՝ այն չեզոքացնելու համար»,- ասել է Սիճինավան։
Գիորգի Գախարիան քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը բռնության մեղադրանքով, Գախարիային դեռ չի հարցաքննել։
