Մոտ տասը մարդ կազմակերպված հարձակում է իրականացրել Գիորգի Գախարիայի վրա։ Այս մասին հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան։ Նա չի նշել հարձակվողների անունները և ասել է, որ իրենք «այս հայեցողությունը» թողնում են հետաքննությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Նշեն հարձակվողների անունները։ Իհարկե, դա վեճ չէր, դա կազմակերպված հարձակում էր, որն իրականացվել է միայնակ Գիորգի Գախարիայի դեմ։ Նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել մոտ մեկ տասնյակ մարդ։ Դրանցից մի քանիսը մեզ հայտնի են, բայց մենք սպասում ենք հետաքննությանը, որը պետք է արդյունք ցույց տա։ Այս մարդիկ պետք է դուրս գան իրենց բներից և խոստովանեն կազմակերպված հարձակումը»,- ասել է Սիճինավան։
Նախկին վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը՝ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցի նախասրահում։ Ինչպես ասում է Բերդիա Սիճինավան, Գիորգի Գախարիայի վրա հարձակվել են «ակնթարթորեն», երբ նա մտնում էր հյուրանոց։
«Կազմակերպված հարձակումը շարունակվել է մի քանի րոպե, սակայն հյուրանոցի անվտանգության ծառայությունը չի ներգրավվել կոնֆլիկտի մեջ՝ այն չեզոքացնելու համար»,- ասել է Սիճինավան։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը միջադեպը կապում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ արած հայտարարության հետ։
«Բիձինա Իվանիշվիլին հրապարակավ սպառնացել է Գիորգի Գախարիային և նրա թիմին հաշվեհարդարով։ Երեկ Գիորգի Գախարիան Բաթումիում էր՝ աջակցելու ռեժիմի բանտարկյալներին, ձերբակալված երիտասարդներին ու լրագրողներին։ Իվանիշվիլիի ցուցումով, որը փորձում է փրկել ռեժիմը բոլոր անպատիվ մեթոդներով, կազմակերպված հարձակում է իրականացվել Գախարիայի վրա»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Սիճինավան։
Գախարիայի վրա հարձակում գործածների թվում են ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն և «Վրացական երազանքից» Աջարիայի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեն։ Ըստ տեղեկությունների՝ կոնֆլիկտին մասնակցել է նաև ձյուդոիստ և ոչ լեգիտիմ պատգամավոր Վառլամ Լիպարտելիանին։
Մինչ այդ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հյուրանոցի նախասրահում ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ են հասցրել լրագրողին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տարածաշրջանային գրասենյակների մենեջեր Զվիադ Քորիձեին։ Ըստ Քորիձեի պատմածի՝ Դիմիտրի Սամխարաձեն սպառնալով ու հայհոյելով փորձել է սադրել իրեն։
Ոստիկանությունն ուշ է եկել դեպքի վայր։ Մոտ երեք ժամ քննիչները դեպքի վայրը չեն շրջապատել դեղին ժապավենով, ինչը կասկած է հարուցում ապացույցների ոչնչացման վերաբերյալ։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ՝ բռնության հոդվածով։
Գիորգի Գախարիան քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Ինչպես նշել է Բերդիա Սիճինավան, նա բուժման կուրս է անցնում Թբիլիսիի իր տանը, և մինչ այժմ ոստիկանությունը նրան չի հարցաքննել։
