Չեմ ողջունում Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնումը. Սալոմե Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնմանը։ Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ Զուրաբիշվիլին գրում է, որ իր համար «Վրացական երազանքի» դիրքորոշումն այս հարցի շուրջ անհասկանալի է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Չեմ ողջունում Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսումը: Այն պահին, երբ մեր բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով իրենց առավելագույն համերաշխությունն են հայտնում Ուկրաինայի անձնազոհ պայքարին, ինձ համար և, վստահ եմ, հասարակության մեծամասնության համար կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը մեղմ ասած՝ անհասկանալի է։

Ես չեմ կիսում այն փաստարկը, որն օգտագործվում է այս դիրքորոշման համար, այն է՝ իբր դա ծառայում է Ռուսաստանում ապրող վրացիների խնդիրները մեղմելուն։ Նույնիսկ այն պատճառով, որ ամիսներ շարունակ, չնայած իմ բոլոր ջանքերին, ես չեմ կարողացել արդյունքի հասնել քաղաքացիության տրամադրման չափորոշիչների պարզեցման հարցում, մի հարց, որն ամենից շատ անհանգստացնում է արտերկրի մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Ռուսաստանում գտվող»,- գրել է նախագահը։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, այս թեման առաջ քաշելով՝ Ռուսաստանը փորձում է  Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև սեպ խրել։

«Այս պահին, եթե ինչ-որ բան ենք հիշում Ռուսաստանի՝ առանց այդ էլ հնացած հնարքներից, պետք է հասկանանք, որ Կրեմլը «նետում է» նման թեմաները, երբ հույս ունի սեպ  խրել մեր և մեր արևմտյան գործընկերների միջև։ Սա չի կարելի թույլ տալ:

Փոխարենը, ինչպես ես բազմիցս հորդորել եմ կառավարությանը, անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալական և քաղաքական պարամետրերով, որպեսզի հասարակությունը զգա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը հաշվի են առնվում և պաշտպանվում են: Մեզ անհրաժեշտ են կանոնակարգեր՝ կապված աշխատանքային իրավունքների, բիզնեսի գրանցման, սեփականության ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման հետ:

Նաև թռիչքները վերսկսելու փոխարեն կառավարությունը պետք է հոգա երկրի հեղինակության մասին, կտրականապես պատասխանի երկրի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Վրաստանի միջոցով պատժամիջոցները շրջանցելու մասին։ Այս ամենը պահանջում է լուրջ պետական ​​մոտեցում և մեղադրանքների հերքում, որը կլինի կատեգորիկ և փաստերով»,- գրել է Զուրաբիշվիլին։

Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը կվերականգնվի։ Նրա խոսքով՝ անցյալ տարի Վրաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 10 տոկոսով՝ ի շնորհիվ զբոսաշրջության ու Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային հարաբերությունների։ Բացի այդ, Լավրովը բարձր է գնահատել Վրաստանի իշխանությունների «խիզախությունը» Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին չմիանալու համար։

Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից հետո Դումայի պատգամավոր, «Կոմունիստական ​​կուսակցության» անդամ Սերգեյ Գավրիլովն ասել է, որ «հաշվի առնելով Վրաստանի անկախ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և նրա վերաբերմունքը Ռուսաստանի դեմ սանձազերծված պատժամիջոցների պատերազմին, անհրաժեշտ է վերականգնել ոչ միայն օդային հաղորդակցությունը, այլև լիարժեք դիվանագիտական ​​հարաբերությունները»։ Գավրիլովի խոսքով՝ դեսպանությունների և հյուպատոսությունների բացումը կնպաստի Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիներին «օգնելու կարողություններին»։

«Վրացական երազանքի» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ թռիչքների վերականգնումը կարևոր կլինի Ռուսաստանում բնակվող շուրջ մեկ միլիոն Վրաստանի քաղաքացիների համար: Երբ հարցը վերաբերում է մեր քաղաքացիների վիճակը մեղմելուն, ապա ցանկացած նման որոշում ողջունելի է»,- ասում է նա:

Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը, որին նախորդել են Թբիլիսիում հունիսի 20-ին Սերգեյ Գավրիլովի այցի հետ կապված բողոքի ցույցերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):