Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Վրաստանի իշխանությունների «խիզախությունը»՝ չմիանալով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները Վրաստանի ժողովրդի հետ ակտիվորեն զարգանում են։ Ինձ ասել են, որ անցյալ տարի Վրաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 10%-ով, մեծ մասամբ Ռուսաստանի Դաշնության հետ զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների շնորհիվ։ Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերականգնել նաև ուղիղ օդային հաղորդակցությունը։
Մենք տեսնում ենք, որ Վրաստանը, ինչպես գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, որը բացահայտ, հրապարակավ պահանջում է միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։ Եվ այն, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով և սեփական տնտեսության շահերով, հարգանքի է արժանի», - այսօր, 2022 թվականի ամփոփիչ ասուլիսում ասել է Լավրովը։
Սերգեյ Լավրովին Վրաստանի վերաբերյալ հարց է ուղղել «Ալտ-Ինֆո»-ի թղթակից Դավիթ Ախվլեդիանին. «Ռուսաստանն ունի՞ հստակ ռազմավարություն Արևմուտքի կործանարար մշակութային էքսպանսիայի դեմ և քննարկո՞ւմ է համագործակցությունը այն երկրների հետ, որոնք կարող են բնական դաշնակիցներ լինել պահպանողական արժեքները պաշտպանելու հարցում»։ Լավրովն ընդգծել է «մշակութային ներկայացուցչության» և ավանդական արժեքների պահպանման կարևորությունը։
«Այս ամենն ուղղակիորեն կապված է կրոնի և ուղղափառ եկեղեցու գործունեության՝ ռուս ուղղափառ եկեղեցու, վրաց ուղղափառ եկեղեցու գործունեության հետ։ Երբ Ուկրաինայում այս՝ ոչ թե ռուսական ազդեցության գործիքը, այլ պարզապես ավանդույթի, պատմության պահպանման, ավանդույթի սերնդեսերունդ փոխանցման ինստիտուտը ոչնչացվում է, արգելվում, քահանաները ենթարկվում են ձերբակալության և քաղաքացիությունից զրկվում են, սրանք այն մեթոդներն են, որով Արևմուտքը պայքարում է իր արժեքները հաստատելու համար։
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշմանը, որը պաշտպանում է այդ արժեքները, և ընդհանուր առմամբ, մենք վրաց ժողովրդի հետ խնդիրներ չունենք։ Այո, եղավ 2008-ի իրադարձությունը, որը առնչվում էր... այստեղ նույնպես ՆԱՏՕ-ն խաղաց իր դերը, երբ ապրիլին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում հայտարարություն արվեց, որտեղ ասվում էր, որ Վրաստանն ու Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամ։ Սաակաշվիլին բացեիբաց... ես չեմ ուզում ժարգոն օգտագործել... մի խոսքով, նա էմոցիաներին տեղի տվեց, և որոշեց, որ այս ամենը ինդուլգենցիա է: Ցխինվալին և խաղաղապահների դիրքերը ռմբակոծելու հրաման տալուց մեկ ամիս առաջ ժամանեց նաև Քոնդոլիզա Ռայսը։ Ուկրաինային մի փոքր երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Բուխարեստի ազդակը հասնի այն մարդկանց, ովքեր որոշեցին իրենց տարածքից վտարել ռուսական ամեն ինչը»,- ասել է Լավրովը։
Ինչպես հավելել է ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը աջակցում է Աբխազիային և «Հարավային Օսիային»՝ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Լավրովը մեղադրել է Արևմուտքին «Ժնևյան քննարկումները» խափանելու մեջ և ասել, որ «Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն ինչ-որ կերպ փորձում են այս երկխոսության ձևաչափը դարձնել Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունների պատանդ»։
Վրաստանը 2008 թվականի սեպտեմբերի 2-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ օգոստոսին Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և Վրաստանի օկուպացված շրջանների այսպես
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազությունը հայտարարեց 2008 թվականի պատերազմի գործով հետաքննության ավարտի մասին։ Դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վրաստանի կողմից կատարված ցանկացած խախտում բացառվում է։ Մինչ այդ՝ 2022 թվականի հունիսի 30-ին, Քրեական դատարանի առաջին նախաքննական պալատը կալանքի որոշում է կայացրել օս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Դատախազի խոսքով՝ Հարավային Օսիայի դե ֆակտո ՆԳ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մինձաևը, այսպես կոչված Ներքին գործերի նախարարության քննչական մեկուսարանի նախկին պետ Համլետ Գուչմազովը և, այսպես կոչված օմբուդսմեն Դավիթ Սանակոևին առաջադրված մեղադրանքները վերաբերում են էթնիկ վրացի խաղաղ բնակիչներին ազատությունից ապօրինի զրկմանը, խոշտանգումներին, դաժան վերաբերմունքին, պատանդ վերցնելուն և դրան հաջորդած անօրինական տեղաշարժի արգելմանը։ Հետաքննությունը նաև պարզել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ-մայոր, այժմ մահացած Վյաչեսլավ Բորիսովի ենթադրյալ դերը, ով «զբաղեցրել է օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը և հավանաբար, դիտավորյալ նպաստել է այդ հանցագործություններից մի քանիսի կատարմանը»: Վրաստանի արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլիի խոսքով՝ Հաագայի դատարանի դատախազի այս որոշումից հետո «արդեն պաշտոնապես կարող ենք ասել, որ 2008 թվականին Վրաստանի զինվորականները ռազմական գործողություններ են իրականացրել միջազգային իրավունքին լիովին համապատասխան»։ Ցանկացած հարցական նշան, որը կարող էր ունենալ որևէ մեկը, թե արդյոք Վրաստանը ինչ-որ բան խախտել է այս պատերազմում, վերջնականապես վերացվել է»: