Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցը (CENN) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «այս փուլում ծանր, բայց անհրաժեշտ որոշում է կայացվել» և գրանցվում են այսպես կոչված գործակալների ռեգիստրում։ Կազմակերպությունը նշում է, որ իրենք դեմ են ռուսական օրենքին, թեև «առաջնահերթությունը քաղաքացիական սեկտորի պահպանումն է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Նշված օրենքը վտանգում է Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքները, վնասում է երկրի եվրաինտեգրմանը, նպաստում է ապակայունացմանը և առաջացնում քաղաքացիական և լրատվական հատվածի խարան, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի զարգացման վրա։ […]
CENN-ն իր տեսլականներով, արժեքներով և գործունեությամբ լիովին դեմ է արտահայտվում վերոհիշյալ օրենքին և դրա պահանջներին։ Սակայն երկրում ճգնաժամային շրջանի պատճառով առաջնահերթությունը քաղաքացիական հատվածի պահպանումն է, որն իր հերթին մեզ վրա է դնում պատասխանատվություն՝ անելու այն ամենը, ինչը կօգնի կազմակերպությանը և ընդհանրապես ոլորտին շարունակել իր գործունեությունը և բերել բարի գործեր հասարակությանը, որը մենք անում ենք ավելի քան 25 տարի՝ լիովին պահպանելով օրենքը և ունենալով բարձր պատասխանատվություն հասարակության առջև։
Այդ իսկ պատճառով CENN-ը այս փուլում ծանր, բայց անհրաժեշտ որոշում կայացրեց՝ համապատասխանելու օրենքով սահմանված գրանցման պահանջին և շարունակելու փաստաբանությունը և պայքարը Վրաստանում ավելի ժողովրդավարական և ազատ ապագայի համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Հայտարարության վերջում CENN-ը նշում է, որ հավատում են վրաց հասարակությանը և հավատում են, որ միացյալ ուժերի հետ երկիրը շուտով կվերադառնա եվրոպամետ ուղեծիր և կշարունակի եվրաինտեգրման ճանապարհը։ «Այս գործընթացում մեզանից յուրաքանչյուրի դերը կարևոր է. մենք միասին պետք է նպաստենք երկրի ժողովրդավարացմանը»,- նշում է CENN-ը։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի հիման վրա ստեղծված հատուկ ռեգիստրում իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտերկրից ստացող ոչ կառավարական և լրատվական կազմակերպությունների կամավոր գրանցման ժամկետը լրացել է սեպտեմբերի 2-ին։ Հանրային ռեգիստրի ֆինանսական մոնիտորինգի վարչությունը սեպտեմբերի 3-ից իրավունք ունի ստուգել և տուգանել բոլոր այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել են գրանցումից։
Արդարադատության նախարարության վերջին տվյալներով՝ «օտարերկրյա ուժի շահերը կրող» կամովին գրանցվել է 476 կազմակերպություն, որը կազմում է ընդհանուր թվի մոտ 1․5 տոկոսը։
Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում խաղաղության թեմայով աշխատող տասը հասարակական կազմակերպություններ սկսել են գրանցվել այսպես կոչված գործակալների ռեգիստրում։ Եթե Սահմանադրական դատարանը չկասեցնի ռուսական օրենքի գործողությունը, ինչպես իրենք են հայտնել, ստիպված կլինեն ավարտին հասցնել գրանցման գործընթացը։
Ռուսական օրենքը վիճարկվել է Սահմանադրական դատարանում։ Հայցվորները, որոնց թվում են նախագահը, ընդդիմադիր պատգամավորները, հասարակական և լրատվական կազմակերպությունները, պնդում են, որ օրենքը հակասում է սահմանադրության մի քանի հոդվածների և հետևաբար պետք է չեղարկվի։ Հայցվորները Սահմանադրական դատարանից պահանջում են դադարեցնել վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև գործով վերջնական որոշման կայացումը։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ արդյո՞ք դատարանը հայցերն ընդունելի կճանաչի, և արդյո՞ք կորոշի կասեցնել օրենքը։