Կրթության և գիտության նախարարի նոյեմբերի 24-ի հրամանի համաձայն՝ դպրոցների բուֆետներում կարգելվի վաճառել մաստակ, կոնֆետներ, շոկոլադ, նախուտեստներ՝ չիպսեր, աղի, շաքարով կամ ճարպով մշակված ընկուզեղեն, մայոնեզով խառնած մթերքներ, պահածոներ, ոչ թերմամշակված ձու, սունկ, սերուցքային հրուշակեղեն, քաղցր գազավորված ըմպելիքներ, սուրճ, պատրաստի մրգային և բանջարեղենային ապրանքներ։ Հրամանն ուժի մեջ է մտել նույն օրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Փաստաթղթի համաձայն՝ սննդի համար պետք է ընտրվեն ցածր յուղայնությամբ և ցածր աղ/նատրիումի պարունակությամբ մթերքներ։ Թարմ հացը սննդակարգի կարևոր մասն է և այն կարող է փոխարինվել միայն չքաղցրացված թխվածքաբլիթներով կամ մճադիով: Մեծահասակների համար նախատեսված հատուկ և դիետիկ արտադրանքները չպետք է օգտագործվեն աշակերտներին կերակրելու համար:
Բուֆետում սննդի, խոհարարական և հրուշակեղենի պատրաստման ժամանակ արգելվում է կրել զարդեր, եղունգների լաք քսել կամ ծխախոտ ծխել։ Թույլ չի տրվում մաշկային հիվանդությամբ անձանց մուտք գործել տարածք։ Արգելվում է պաշտպանիչ հագուստի ամրացում քորոցներով և ասեղներով, ինչպես նաև անձնական հիգիենայի պարագաներ և/կամ այլ իրեր գրպաններում կրել։ Անծանոթների մուտքն առանց պաշտպանիչ հագուստի արգելվում է։
Հրամանը պարտավորեցնում է դպրոցին ստեղծել մոնիտորինգի խումբ, որը կվերահսկի բուֆետի գործունեությունը, որը կներառի տարրական և/կամ միջին դասարանների աշակերտներ, աշակերտների ծնողներ, ուսուցիչներ (ցանկալի է կենսաբանության), դպրոցի բժիշկ/բուժքույր, դպրոցի տնօրինության ներկայացուցիչներ: Դպրոցն իրավունք ունի խնդրելու Հանրային առողջության շրջանային կենտրոնի և մունիցիպալիտետի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներին միանալ մոնիտորինգի խմբին: Հնարավոր կրիտիկական անհամապատասխանությունների դեպքում մոնիտորինգի խումբն անմիջապես տեղեկացնում է դպրոցի տնօրենին և Սննդի ազգային գործակալության թեժ գծին՝ 15 01։
Սաչխերեի մունիցիպալիտետի Սավանի գյուղի դպրոցում հոկտեմբերի 18-ին 9 աշակերտ է թունավորվել սննդից։ Չնախատեսված ստուգման արդյունքում Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները Սավանիի դպրոցի բուֆետից հանել և կնքել են «Դոնաթ» թխվածքաբլիթների 3 տուփ (բիզնես օպերատոր Ի. Մ. «Մայա Ղոնղաձե»), որի արտադրության ամսաթիվը 05/04/2023, իսկ պիտանելիության ժամկետը 05/10/2024 թ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ միկրոօրգանիզմների՝ բորբոս սնկերի նորմը զգալիորեն գերազանցել է թույլատրելի սահմանը (սահմանված նորմ՝ 100կC/գ, հետազոտության արդյունքը՝ 2000կC/գ)։ Բիզնես օպերատորը հետագծելիության հետ կապված փաստաթղթեր չի ներկայացրել, քանի որ, իր պարզաբանմամբ, «Դոնաթները» ձեռք է բերել անկազմակերպ առևտրի պայմաններում։
