2017 թվականից Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քրեական պալատի ցմահ դատավոր նշանակված Մակա Գվելեսիանին հրաժարական է ներկայացրել և արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատի դատավոր Լևան Մուրուսիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ խորհուրդն արդեն դադարեցրել է Մակա Գվելեսիանիի լիազորությունները նրա դիմումի հիման վրա։
«Նամակով դիմել է խորհրդին, կապվեցինք նրա հետ, հաստատեց, որ գնացել է, իր հայտարարության մեջ գրել էր, որ անձնական ու ընտանեկան պայմաններից ելնելով ու ինքնակամ... մարդը երբեմն փոխում է աշխատանքը, տեղափոխվում է մի աշխատանքից մյուսը, տեղափոխվում է այլ երկիր: Ըստ այդմ՝ նա հայտարարություն է գրել, դիմել Արդարադատության խորհուրդ՝ խնդրելով դադարեցնել լիազորությունները։ Նա հաստատել է իր հայտարարության հավաստիությունը, և նրա լիազորությունները դադարեցվել են»,- ասել է Լևան Մուրուսիձեն։
Մուրուսիձեի խոսքով՝ դատավորները ստիպված են աշխատել «անտանելի պայմաններում», ինչի համար նա մեղադրում է լրատվամիջոցներին։
«Ձեր խոսակցություններով մեզ չե՞ք վիրավորում։ Դատավորները անտանելի պայմաններում չե՞ն աշխատում։ Եթե որևէ որոշման համար ճնշում ես դատավորների վրա, նրանք սթրեսի են ենթարկվում, և ոչ ոք իսկապես չի ցանկանում աշխատել: Մենք մրցույթ ենք հայտարարել, և ոչ մի հայտ չի ներկայացվել՝ 80 թափուր պաշտոնի համար ներկայացվել է 20 հայտ, մեծ մասը՝ դատական համակարգից։ Անձամբ ես մեծ ճնշման տակ եմ։ [երկրից հեռանալու մասին] Իհարկե, ես այդ մասին չեմ մտածել։ Ես հաճախ եմ մտածել... բայց, ի վերջո, դուք այնքան շատ բան եք արել, որ չարժե հանուն ձեզ դատաիրավական համակարգից հեռանալ»,- ասել է Մուրուսիձեն։
Մակա Գվելեսիանին առաջին դատավորը չէ, ով արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 2021 թվականի ապրիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերով կոլեգիայի ցմահ դատավոր Մայա Սվիանաձեն արձակուրդ է գնացել ԱՄՆ և մնացել այնտեղ։ Ինչպես պարզաբանել է նախկին դատավորը, դատական համակարգից իր հեռանալը կապված չէ կոնկրետ գործի կամ քաղաքական ճնշման հետ: «Միացյալ Նահանգներում է իմ միակ զավակը և երկու թոռներս, և սա էր որոշման հիմնական պատճառը։ Իհարկե, դա հեշտ որոշում չէր, բայց ինձ համար ընտանիքը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած պաշտոն»,- ասել է Սվիանաձեն, ով Արդարադատության բարձրագույն խորհրդի որոշմամբ ցմահ դատավոր էր նշանակվել 2017 թվականին։
