Թբիլիսիի քաղաքային դատարանը, ծնողների սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Գիորգի Բերոզաշվիլիին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Քրեական գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալը տարիներ շարունակ անձնական կոնֆլիկտների և տարաձայնությունների պատճառով մտադրվել է սպանել ծնողներին և ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն։ 2022 թվականի ապրիլի 27-ին նա իր տանը սպասել է, որ ընտանիքի մյուս անդամները դուրս գան տնից, որից հետո հոր անվամբ գրանցված հրազենից կրակել է քնած հոր գլխին։ Իսկ հետո նրա կողմից ապօրինի ձեռք բերված մեկ այլ հրազենով գլխից վիրավորվել է նաև քնած մորը։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժածները տեղում մահացել են։
Սպանությունից հետո մեղադրյալը հետքերը ջնջելու համար տնից գողություն է իրականացրել, բնակարանում հրդեհ է բռնկել և հանցագործությունը կոծկելու համար բացել բնական գազի խողովակը։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են 2022 թվականի ապրիլի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «վ» ենթակետերով և 3-րդ մասի «ա» ենթակետով (ընտանիքի երկու անօգնական անդամների դիտավորությամբ սպանություն) և 236-րդ հոդվածի 3-ով և 4-րդ մասերով՝ (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնել, պահել, կրել)։
Գիորգի Բերոզաշվիլին նախնական ցուցմունքում ընդունել է իր մեղքը։ Նա դատաքննության ժամանակ հերքել է մեղադրանքը։ «Տանը գործնականում ամենուր բենզինի հետքեր են հայտնաբերվել։ Ոչ մի կաթիլ բենզին չի հայտնաբերվել հագուստիս և մարմնիս վրա։ Դատախազությունը վիճարկում է երկու ատրճանակի մասին, ես կրակել եմ երկու ատրճանակով և վառոդի հետքեր չկան ո՛չ ձեռքերիս, ո՛չ դեմքիս։ Նաև մահացած մոր գտնվելու վայրի վերաբերյալ դատախազությունը պնդում է, որ մորս սպանել են անկողնում, իսկ հետո քարշ տվել հատակին։ Մահճակալի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, մորս հագուստի վրա էլ իմ հետքերը չեն հայտնաբերվել, եթե ես նրան անկողնուց հանել եմ»,- դատարանի դատավճռից առաջ ասել է մեղադրյալը։
Դատախազը մեղադրյալի կողմից հանցագործության ժխտումը բացատրել է սպասվող պատժի վախով։ Նրա խոսքով՝ Գիորգի Բերոզաշվիլիի վարած մեքենայից հանել են բնակավայրից վերցված իրերը, իրենց ընտանիքին պատկանող ավտոտնակից հանել են սպանության գործիքները։ «Կարևոր հանգամանքն այն է, որ 2022 թվականի ապրիլի 27-ին Գիորգի Բերոզաշվիլին ոստիկանին հայտնել է ճշգրիտ վայրերը և ճշգրիտ զենքերը, որոնցից կրակոցներ են արձակվել ինչպես իր հոր, այնպես էլ մոր վրա։ Գիորգի Բերոզաշվիլիի հայտարարությունը մանրամասնորեն հաստատվել է բժշկական, բալիստիկ և այլ փորձագիտական եզրակացություններով»,- ասել է դատախազը։
Գործող օրենսդրության համաձայն՝ դատարանն իրավունք ունի ցմահ ազատազրկման դատապարտված և փաստացի քսան տարի ազատազրկում կրած դատապարտյալին պայմանականորեն ազատել պատժի հետագա կրումից, եթե վերջինս հաջողությամբ անցել է Վրաստանի արդարադատության նախարարի կողմից հաստատված ցմահ ազատազրկման դատապարտված անձի ազատ արձակման նախապատրաստման ծրագիրը։