Սինգապուրի դատարանը շվեյցարական Credit Suisse ներդրումային բանկին պարտավորեցրել է 926 մլն ԱՄՆ դոլար վճարել հօգուտ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ըստ Reuters-ի՝ Միջազգային դատարանը հայտարարել է, որ Credit Suisse-ի մաս կազմող Credit Suisse Trust-ը, որին հասանելիություն է ունեցել բանկային խորհրդատու Պատրիկ Լեսկադրոնը, բարեխղճորեն չի գործել և չի կատարել Իվանիշվիլիի ակտիվները պաշտպանելու իր պարտավորությունը։
Բանկին պարտավորեցված գումարը կկրճատվի 79 միլիոնով, քանի որ այս գումարն արդեն անցյալ տարվա դեկտեմբերին վճարվել է Իվանիշվիլիին։
Credit Suisse-ը նախատեսում է բողոքարկել դատավճիռը՝ պատճառաբանելով, որ վնաս է կրել Իվանիշվիլիի վատ ներդրումային որոշման պատճառով, այլ ոչ թե խարդախություն։ Բանկը բողոքարկում է Բիձինա Իվանիշվիլիի գործով ընդունված ևս մեկ որոշում։ Մասնավորապես, 2022 թվականի մարտին Բերմուդյան Կղզիների դատարանը պարզել է, որ գործարարն ու նրա ընտանիքը մոտ 600 միլիոն դոլարի վնաս են կրել Credit Suisse-ի ապահովագրական ստորաբաժանման գործողությունների պատճառով։
Դատարանը հայտնել է, որ Credit Suisse-ի կողմից վճարվող վերջնական գումարը հետագայում կկրճատվի՝ խուսափելու Բերմուդյան դատարանի վճռի համընկնումից և վնասի կրկնակի փոխհատուցումից: Այս հարցում որոշակի աղբյուր Reuters-ին տեղեկություն է տրամադրել, որ այսպես կոչված համընկնումը կազմում է մոտ 300 մլն դոլար։
Պատրիկ Լեսկադրոնը 2018 թվականին շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել և մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ։ Նա ազատ է արձակվել 2019 թվականին, որից հետո՝ 2020 թվականին, ինքնասպան է եղել։
Ներկայում Credit Suisse-ի շվեյցարական հոլդինգը գնում է UBS Group AG-ն։ Գործարքի գնահատված արժեքը կազմում է 3․4 մլրդ դոլար։
