Ցուցակները կչեղարկենք այն ժամանակ, երբ մենք հարկ կհամարենք․ Գախարիա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի խոսքով՝ կուսակցության ցուցակը կչեղարկեն, իսկ պատգամավորական մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեն։ Այսօրվա ճեպազրույցում Գախարիան ասել է, որ այս թեմայով իրենց վրա ոչ ոք ճնշում չի գործադրի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր ցուցակները չեղարկելու թեմայի մասին խոսում են այն մարդիկ, ովքեր իրական ոչինչ չեն կարող առաջարկել զայրացած ընտրողներին, քանի որ ընտրողներն իսկապես զայրացած են։ Մենք մի պարզ բան ենք ասում, որ ցուցակները չեղարկելու մասին խոսելն այն չէ, որ կվերացնի ընդդիմության մեղքը այն ճգնաժամի համար, որում այսօր գտնվում ենք։ Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ ցուցակների չեղարկումը կվերացնի պատասխանատվությունը այն ճգնաժամի համար, որում այսօր գտնվում է երկիրը, շատ սխալվում է։ Եթե ​​ինչ-որ մեկը մտածի՝ կա՛մ «Նացերը», կա՛մ «Երազանքը», որ մի կերպ կհաջողվի մեզ վրա ճնշում գործադրել, որպեսզի գործենք ըստ իրենց օրակարգի, դա այդպես չի լինի։

Եվս մեկ անգամ կրկնում եմ և մենք առաջինն ասացինք, որ այս խորհրդարանը չի ունենալու մեր լեգիտիմությունը, ինչը մենք երեկ հաստատեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա մենք դա կանենք այն ժամանակ, երբ ճիշտ համարենք, և չենք հարցնի ո՛չ «Նացերին», ո՛չ Իվանիշվիլիին ու նրա կուսակցությանը։ Մենք մանդատները կթողնենք այն ժամանակ և այն ձևով, ինչպես հարկ կհամարենք։ Ոչ այսօր, մենք վայր կդնենք, երբ անհրաժեշտ համարենք»,- ասել է Գախարիան։

Նախկին վարչապետի կուսակցությունը չորս ընդդիմադիր կուսակցություններից միակն է, որը ցուցակները չեղարկելու համար դեռ չի դիմել ԿԸՀ։ Դա երեկ և այսօր արել են ընդդիմադիր կոալիցիաները՝ «Ուժեղ Վրաստան», «Միասնություն՝ ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների»։ ԿԸՀ-ն բավարարել է բոլոր երեք միավորումների պահանջները։

Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ իրենց հաջորդ քայլը լինելու է խորհրդարան դիմելն ու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու պահանջը։ Երեկ՝ նոյեմբերի 25-ին, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտնել է, որ արդեն համապատասխան նամակ է ուղարկել խորհրդարան։

ԿԸՀ վերջնական տվյալներով՝ ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ (53,93%), «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19 մանդատ (11,03%), «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 16 մանդատ (10,17%), «Ուժեղ Վրաստանը»՝ 14 մանդատ (8,81%), իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 12 մանդատ (7,78%)։ «Վրացական երազանքը» նոյեմբերի 25-ին գումարել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը և խախտելով սահմանադրությունը՝ ճանաչել է բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):