Ոչ լեգիտիմ խորհրդարանն առաջին ընթերցմամբ սատարել է «Հավաքների և դրսևորումների մասին» օրենքի փոփոխությունները։ «Վրացական երազանքի» օրինագծի համաձայն՝ ակցիաների մասնակիցներին արգելվելու է դեմքը փակել դիմակներով կամ այլ միջոցներով, ինչպես նաև ունենալ պիրոտեխնիկա և լազեր։ Փոփոխությունը ներառված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, և նշված պահանջների խախտումը կհանգեցնի 2000 լարի տուգանքի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
Օրինագծի հեղինակներն են «Վրացական երազանքի» անդամներ Ռատի Իոնաթամիշվիլին, Ալեքսանդր Տաբատաձեն, Թենգիզ Շարմանաշվիլին, Նինո Ծիլոսանին, Ալուդա Ղուդուշաուրին, Իրակլի Շաթակիշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին։
«Հավաքների և դրսևորումների մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակը վերաբերում էր միայն պիրոտեխնիկական արտադրանքին, սակայն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկումից հետո օրենքի նախագիծը ձևակերպվել է հետևյալ կերպ.
«Հավաքի կամ ցույցի մասնակիցներին արգելվում է.
«ա) ունենալ հրազեն, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ նյութեր, սառը զենքեր կամ պիրոտեխնիկական իրեր,
ա1) ունենալ լազերային և (կամ) սուր ճառագայթում ունեցող ցանկացած միջոց, որի օգտագործումը կարող է խանգարել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների գործունեությանը և (կամ) նրանց տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցների պատշաճ աշխատանքին,
ա2) դեմքը դիմակով կամ այլ միջոցներով փակել։
Օրենքի նախագծի համաձայն՝ հավաքին կամ ցույցին մասնակցող անձանց ցուցակը, ովքեր իրենց մասնագիտական գործունեության բերումով կարող են փակել դեմքը, ինչպես նաև այդ անձանց համապատասխան թույլտվություն տալու կանոններն ու պայմանները սահմանում է ներքին գործերի նախարարը։
Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանրային պաշտպանի առաջին տեղակալը նշել է, որ դիմակով հանրահավաքի գալը արտահայտվելու ձև է. «Գլխավորն այն է, որ անձը այնտեղ գտնվի խաղաղ պայմաններում և մտադրություն չունենա քողարկել իր հանցավոր գործունեությունը։ Սկզբունքների մակարդակով չափորոշիչը ձեզ հետ կիսեցի, թե ինչ են ասում միջազգային չափանիշները մարդու իրավունքների պաշտպանության առումով: Մարտահրավերն այն է, որ ձևակերպումը պետք է լինի այնպիսին, որ հավասարակշռությունը պահպանվի»,- ասել է Թամար Գվարամաձեն։ Ըստ նրա՝ հանրային պաշտպանն այս հարցում մեկնաբանություններ կունենա։
«Վրացական երազանքը» արագացված կարգով քննարկում է օրենսդրական փոփոխությունները և նախատեսում է դրանք ընդունել բոլոր երեք ընթերցմամբ մինչև աշնանային նստաշրջանի ավարտը։ Նիստը կփակվի ուրբաթ՝ դեկտեմբերի 13-ին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին,հավանաբար, չի ստորագրի «Վրացական երազանքի» ընդունած օրինագիծը։ Նրա գնահատմամբ՝ «ռեժիմն» իրեն է հարմարեցնում օրենքները։
«Ոչինչ չեն ասում այն մասին, որ իրենց «տիտուշկաներին» այլևս չի թույլատրվում կրել այդ դիմակները կամ պարտավորվում են, ինչպես ընդունված է համաշխարհային չափանիշներով, կրել նույնականացման նշաններ»,- ասել է նախագահը։
Հավանաբար նոր կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց անմիջապես հետո՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։