Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 18-19-ը Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տարբեր լրատվականների աշխատակիցների լրագրողական գործունեությանը ապօրինի միջամտության փաստերով հետաքննություն է սկսվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին և երկրորդ մասերով։ Սա նշանակում է ապօրինի խոչընդոտել լրագրողին մասնագիտական գործունեությանը և նույն գործողությունը, որը կատարվում է բռնության սպառնալիքով կամ պաշտոնական դիրքն օգտագործելով։
Այսօր հատուկ քննչական ծառայությունում էր «Մթավարի» հեռուստաընկերության օպերատոր Սերգի Բարամիձեն, ում ոստիկանությունը ձերբակալել էր Մելիքիշվիլիի պողոտայում ցույցը ցրելու ժամանակ։ Ապօրինի ձերբակալության ժամանակ ոստիկանները կոտրել են նրա տեսախցիկը։
«Քննիչներին ասացի, թե ինչպես են ինձ ձերբակալել, ինչ ֆիզիկական վնասվածքներ են հասցվել ինձ։ Նկարահանում էի, սովորական նկարում էի ձերբակալված մարդկանց, և այդ պահին ոստիկանները ֆիզիկական բռնության ենթարկեցին ինձ։ Ինձ նույնիսկ չասացին՝ կա՛մ ճանապարհից հեռացիր, կա՛մ ինչ-որ բան, ուղղակի եկան ու սկսեցին քաշքշել»,- լրագրողներին ասել է Բարամիձեն։
Նրա փաստաբան Գիորգի Տաբատաձեի խոսքով, Հատուկ քննչական ծառայությունից պահանջել է հետաքննություն սկսել։ Արդյունքում գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասով, որը վերաբերում է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները բռնությամբ գերազանցելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հարցաքննությանը ներկա են եղել նաև կառավարական «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողները։ Նրանցից մեկի՝ Դիտո Քիրիմլիշվիլիի խոսքով, նոյեմբերի 19-ին Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում աշխատելիս ինքը եղել է հանրահավաքի մասնակիցների ագրեսիայի թիրախում։ «Դա հիմնականում մի քանի դրվագ էր։ Ամբողջ օրվա ընթացքում ագրեսիա կար, բայց հատկապես, երբ ուղիղ հեռարձակում էր սկսվում»,- ասել է նա։
Հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել «Պուբլիկա» հրատարակության լրագրող Մինդիա Գաբաձեի նկատմամբ, խանգարել են OC Media-ի լրագրող Մարիամ Նիկուրաձեին և «Նեթգազեթիի» լրագրող Գիվի Ավալիանիին իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը։
