Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում ապօրինի կալանքի տակ է մնում Վրաստանի 7 քաղաքացի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեի խոսքով, հունվարի 16-ին, ուշ գիշերը, Եվրոպական միության թեժ գծի միջոցով հաղորդագրություն են ստացել, որ օկուպացիոն ուժերի կողմից Գորիի մունիցիպալիտետից մի երիտասարդ է ձերբակալվել։
Եվս երկու մարդ է ձերբակալվել 2023 թվականի հունվարի 3-ին։ Կոշկա գյուղի բնակիչներ Սերգո Գուգուտիշվիլին և Թամազ Կախաբրիշվիլին գտնվում են Ցխինվալիի մեկուսարանում։ Նրանք մեղադրվում են այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու մեջ: Հարազատների խոսքով՝ Գուգուտիշվիլին և Կախաբրիշվիլին անասուններին տարել են արոտավայր, որտեղ էլ նրանց ձերբակալել են ռուս զինվորները։
Նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերին Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մոտ: Այսպես կոչված սահմանն ապօրինի հատելուն զուգահեռ՝ նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ 2022 թվականի մայիսին դե ֆակտո դատարանը Չխիկվաձեին դատապարտել է 5,6 տարվա ազատազրկման, որը բողոքարկել է նրա տեղի փաստաբանը, որից հետո անօրինական պատիժը կրճատվել է մինչև 3,8 տարվա։
24-ամյա Լաշա Խեթերելին տեղահանված է Լիախվի հովտից և հարազատներ ունի օկուպացված տարածքում։ 2008 թվականի պատերազմից հետո նա ապրում է Շաումիանիի փախստականների ավանում։ Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները նրան վեցերորդ անգամ ձերբակալել են 2021 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ՝ 2020 թվականի հունիսի 30-ին, նա ձերբակալվել էր և մեկ տարվա ապօրինի պատիժ էր կրել Ցխինվալիի բանտում։
1977 թվականին ծնված Կախաբեր Նաթաձեն նույնպես Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեի կողմից մեղադրվում է սահմանի ապօրինի հատման մեջ: Նա ապօրինի ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին օկուպացված Ծինգարի գյուղի մոտ։ Կախաբեր Նաթաձեն Գորիի բնակիչ է։
Գելա Իոբաշվիլին Սաչխերեի մունիցիպալիտետի Պերևի գյուղի բնակիչ է։ Օկուպացիոն ռեժիմը նրան ձերբակալել էր անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին։ Նա նույնպես մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու մեջ և դատապարտվել է ազատազրկման։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ 2022 թվականին օկուպացված Աբխազիայի ուղղությամբ ձերբակալվել է Վրաստանի 13 քաղաքացի, իսկ Ցխինվալիի շրջանի ուղղությամբ՝ 42 քաղաքացի։
Ցխինվալիի բանտի բանտարկյալ, 53-ամյա Գենադի Բեստաևը մահացել է անցյալ տարվա փետրվարի 16-ին։ Նա ապրում էր Զարդիանթկար գյուղում։ Բեստաևի տունը կանգնած է բաժանարար գծի վրա և շրջապատված է այսպես կոչված չվերահսկվող գոտով, որը գտնվում է վրացական և ռուսական պահակակետերի միջև։ Ցխինվալիում են ապրում նրա ընտանիքի անդամները՝ նախկին կինն ու երեխաները։ Նախկինում Գենադի Բեստաևը մի քանի անգամ ձերբակալվել է, երբ նա փորձել է այցելել իր երեխաներին Ցխինվալիում։ Դե ֆակտո իշխանությունները Գենադի Բեստաևին բանտից ազատ են արձակել 2021 թվականի նոյեմբերի 16-ին։ Այդ ժամանակ նրա առողջական վիճակն արդեն ծանր էր։ Նախօրյակին նա բանտում ինսուլտ էր տարել, իսկ Ցխինվալիի հիվանդանոցում նրա ինքնազգացողությունն էլ ավելի է վատացել։ «Մինչև մահանալը ներում չշնորհեցին։ Ես անընդհատ նույն բանն էի ասում, բայց ոչ ոք մեզ չլսեց՝ ոչ այստեղ, ոչ այնտեղ»,- «Վրաստանի լուրերին» ասել է Գենադի Բեստաևի քույրը՝ Նաիրա Բեստաևը։
Օկուպացված Աբխազիայում անօրինական կալանքի տակ են գտնվում Վրաստանի երկու քաղաքացիներ՝ Իրակլի Բեբուան, ով ձերբակալվել էր Գալիի շրջանում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբխազիայի դրոշն այրելու համար, և 2022 թվականի հուլիսի 20-ին ձերբակալված օկուպացված Գալիի շրջանի Նաբակևի գյուղի բնակիչ 24-ամյա Քրիստինե Թակալաձեն, ով մեղադրվում է լրտեսության մեջ։