Ցխինվալիի ռեժիմը Ժնևի բանակցությունների համար ավելի հարմար վայր է առաջարկել Նայրոբին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Օկուպացված Ցխինվալիի շրջանի, այսպես կոչված նախագահի խորհրդական Կոնստանտին Կոչիևի խոսքով՝ իրենք շարունակելու են բարձրացնել Ժնևի միջազգային բանակցությունները Շվեյցարիայից այլ վայր տեղափոխելու հարցը, քանի որ Շվեյցարիան այլևս չեզոք երկիր չէ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սա տեսնում ենք նաև Շվեյցարիայի՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու օրինակով։ Բացի այդ, բավականին խնդրահարույց են նաև նյութատեխնիկական ապահովման խնդիրները։ Բանակցությունների վայր հասնելու համար մենք պետք է բարդ երթուղիներ ստեղծենք, քանի որ Մոսկվայից ուղիղ օդային հաղորդակցություն չկա։ Իհարկե, մենք կցանկանայինք ավելի հարմար տեղ գտնել քննարկումների համար, և սա մեր՝ ռուս և աբխազ դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումն է։

Սակայն խնդրի լուծման համար կոնսենսուս է պահանջվում, ինչը նշանակում է, որ բոլոր մասնակիցները պետք է համաձայնեն փոխելու բանակցությունների վայրը։ Առայժմ, բացի Հարավային Օսիայից, Աբխազիայից ու Ռուսաստանից, ոչ ոք համաձայն չէ, բայց մենք կշարունակենք բարձրացնել այդ թեման»,- ասել է դե ֆակտո նախագահի խորհրդականը։

Կոնստանտին Կոչիևը նշել է, որ կան մի շարք քաղաքներ, որոնք կարելի է դիտարկել որպես այլընտրանքային վայրեր. «Դրանք ՄԱԿ-ի այսպես կոչված կենտրոններն են՝ Նայրոբին Քենիայում, Աստանան Ղազախստանում: Մինսկը մեզ շատ հարմար կլիներ, բայց Բելառուսի մայրաքաղաքը ՄԱԿ-ի քաղաքներից չէ։ Ռուս գործընկերներն արդեն խորհրդակցություններ են անցկացրել մի շարք մայրաքաղաքների հետ, և արդեն առաջարկներ կան Անդրկովկասում անվտանգության հարցերի քննարկման նոր վայրի վերաբերյալ»։

Նոյեմբերի 5-6-ը Շվեյցարիայում տեղի է ունեցել Ժնևի միջազգային բանակցությունների 62-րդ փուլը, որտեղ Ռուսաստանի, այսպես կոչված Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետությունների ներկայացուցիչները ևս մեկ անգամ բարձրացրել են բանակցությունները Ժնևից մեկ այլ՝ «բոլոր կողմերի համար ընդունելի վայր» տեղափոխելու նախաձեռնությունը և կոչ են արել կողմերին քննարկել այդ թեման ըստ էության։

«Ժնևի ձևաչափը կմնա Ժնևում։ Սա այն է, ինչ կարող եմ ձեզ ասել»,- այս թեմայի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Բանակցություններն ընթանում են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, որին մասնակցում են Վրաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների ներկայացուցիչները: Բանակցությունների հաջորդ՝ 63-րդ փուլը տեղի կունենա 2025 թվականի մարտին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։