Օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված Պետական անվտանգության կոմիտեի տվյալներով՝ միայն հոկտեմբերին «Հարավային Օսիայի սահմանապահները» ձերբակալել են 23 մարդու։ Նրանցից 11-ը մեղադրվել են «պետական սահմանի» ռեժիմը խախտելու մեջ, իսկ 12-ը՝ «սահմանային ռեժիմի»։
«Պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը իրավական ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ քննություն է անցկացրել։ Արդյունքում 17 անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, իսկ վեցի նկատմամբ՝ նախազգուշացում»,- ասել են այսպես կոչված Պետական անվտանգության կոմիտեից։
«Կագեբե»-ն բացատրում է, որ «պետական սահմանին և սահմանամերձ գոտում հաստատված իրավական ռեժիմների միտումնավոր խախտումը հանգեցնում է ոչ միայն վարչական, այլ նաև որոշ դեպքերում քրեական պատասխանատվության»։
Դե ֆակտո իշխանությունը ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին «պետական սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալել են 232 մարդու։
