Ցխինվալին և Սոխումին աջակցություն են հայտնել Վլադիմիր Պուտինին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի օկուպացված շրջանների դե ֆակտո ղեկավարներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսպես կոչված Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը «Վագների» կազմում գտնվող իր «հայրենակիցներին» կոչ է արել  չաջակցել ղեկավարության անօրինական գործողություններին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ուկրաինայում հատուկ ռազմական գոտում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների պատճառով ես հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Ռուսաստանի Դաշնության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի գործողություններին՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից զինված ապստամբությունը ճնշելու ուղղությամբ։ Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար այս դժվարին ժամանակներում բոլորը պետք է լինեն միասնական և գործեն հանուն ընդհանուր ապագայի: «Վագների» մաս կազմող իմ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չզբաղվել սադրանքներով և չաջակցել իրենց ղեկավարության անօրինական գործողություններին»,- ասել է Ալան Գագլոևը։

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան նշել է, որ «Աբխազիայի Հանրապետությունը» ցանկացած պարագայում կշարունակի կատարել Ռուսաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։

«Կոչ եմ անում Աբխազիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության գոտում գտնվողներին, չտրվել սադրանքներին և չմասնակցել անօրինական գործողություններին»,- ասել է Բժանիան՝ հավելելով. «Վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինի ուժի ու իմաստության շնորհիվ, վերջին օրերի իրադարձությունները հաջողությամբ կլուծվեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և օրենքների համաձայն»:

Հունիսի 23-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «Վագների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել «արդարության երթ» սկսել։ Նրա խոսքով, 25 հազար «վագներական» պատրաստվում են պարզել, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։

«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

Այս պահին «Վագները» վերահսկում է ռազմական օբյեկտները Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, այդ թվում՝ օդանավակայանը։ Ռուսաստանի մայրաքաղաքից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լիպեցկի շրջանում նկատվել է դեպի Մոսկվա շարժվող «վագներականների» ավտոշարասյունը։ Շրջանի նահանգապետը հորդորել է բնակիչներին չլքել տները։

Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո այսօր առավոտյան քաղաքացիներին է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Պրիգոժինի գործողությունները գնահատել է որպես «դանակի հարված թիկունքից» և խոստացել, որ բոլորը, ովքեր «բռնել են դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։

«Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու։ Կոչ եմ անում նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, չանել ճակատագրական ու ողբերգական սխալ, կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել հանցավոր գործողություններին մասնակցելը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի կառավարությունը հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի շրջաններում։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):