Հարավային Օսիայի դե ֆակտո գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել այսպես կոչված ներքին գործերի նախկին նախարար Իգոր Նանիևի նկատմամբ: Նա մեղադրվում է լիազորությունները գերազանցելու մեջ։ Գործը վերաբերում է 2020 թվականի օգոստոսին հարցաքննության ժամանակ 28-ամյա Ինալ Ջաբիևին ծեծելուն և խոշտանգելուն, որից հետո վերջինս մահացել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Դե ֆակտո Գլխավոր դատախազության տվյալներով՝ Նանիևի դեմ հարուցված քրեական գործը Ջաբիևի մահվան փաստով ընթացող քննությունից առանձին գործով է քննվում։
28-ամյա Ինալ Ջաբիևը ձերբակալվել է 2020 թվականի օգոստոսի 27-ին դե ֆակտո ՆԳ նախարար Իգոր Նանիևի ծառայողական մեքենայի վրա հարձակման գործով։ Դատախազությունը պնդել է, որ մեքենային դիպել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված մեկ գնդակ։ Նանիևը կամ որևէ մեկը կրակոցների հետևանքով չի տուժել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել ՌԴ Քրեական օրենսգրքի 277-րդ և 222-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են պետական պաշտոնյայի կյանքին վտանգելու փորձին և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն, պահելուն ու կրելուն։ Ձերբակալությունից հետո երկրորդ օրը՝ օգոստոսի 28-ին, Ինալ Ջաբիևը ժամանակավոր պահման վայրից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով։ Շրջանառվել են լուսանկարներ, որոնցում մահացածի մարմնի վրա առկա են եղել կապտուկներ և ծեծի հետքեր։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Ինալ Ջաբիևը մահացել է «տրավմայի հետևանքով առաջացած սուր սրտային անբավարարության» հետևանքով։
Ջաբիևի հետ կալանավորված Գերսան Կուլումբեգովն ու Նիկոլայ Ցխովրեբովը հաստատել են, որ հարցաքննության ժամանակ իրենց խոշտանգել են։ 2022 թվականի հուլիսին այսպես կոչված Հարավային Օսիայի Գերագույն դատարանը փակել է նրանց դեմ հարուցված քրեական գործը՝ հանցագործությանը մասնակցության ապացույցների բացակայության պատճառով։
Ցխինվալիում զանգվածային բողոքի ցույցերից հետո այսպես կոչված ներքին գործերի նախարարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 7 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ջաբիևի մահվան գործով հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Այս թեման ներառվել է Amnesty International-ի Մարդու իրավունքների 2022/23 զեկույցում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ անազատության մեջ խոշտանգումների արդյունքում սպանված Ջաբիևի գործով արդյունավետ քննություն չի իրականացվել։