Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր 2022/23 թվականների զեկույցում գրում է, որ Վրաստանում խոսքի ազատությունն ավելի է սահմանափակվել, և շարունակվել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները իշխանության հակառակորդների նկատմամբ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում քաղաքական ճգնաժամ էր, որի ֆոնին հունիսին Եվրահանձնաժողովը հետաձգեց երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելը։
Amnesty International-ը նշում է, որ Ռուսաստանից աճող դրամական փոխանցումները և Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ավելի քան 100 000 ռուս քաղաքացիների հոսքը խթանել են Վրաստանի տնտեսական աճը, բայց նաև ավելացրել են ապրուստի արժեքը և տնտեսական անհավասարությունը: Միջազգային կազմակերպությունը գրում է, որ աշխատաշուկայում ստեղծված ծանր իրավիճակը հանգեցրել է երիտասարդների արտագաղթի բարձր մակարդակին։
Արտահայտման ազատություն
Համաձայն Amnesty International-ի զեկույցի՝ կառավարության աճող ագրեսիվ հռետորաբանությունը և զրպարտության հայցերը, ինչպես նաև լրագրողների դեմ հանցագործությունները հետաքննելու ձախողումը կործանարար ազդեցություն են թողել խոսքի ազատության վրա:
«Մայիսին «Լրագրողներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունը նվազեցրեց Վրաստանի վարկանիշը համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում։ Սա մասամբ պայմանավորված էր պետական պաշտոնյաների միջամտությամբ, խոսքի ազատության խաթարմամբ և լրագրողական գործունեությանը հանդեպ սպառնալիքներով:
Ապրիլի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել 6 մարդու՝ 2021 թվականի հուլիսին «Թբիլիսի փրայդ» երթի ժամանակ լրագրողների վրա հարձակվելու համար, որը հանգեցրել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվանը։ Սակայն բռնի ամբոխի ենթադրյալ կազմակերպիչները չեն պատժվել»,- ասվում է զեկույցում։
Amnesty International-ը նշում է, որ հուլիսին անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իոսեբ Գոգաշվիլին բանտից նամակ էր հրապարակել՝ պնդելով, որ 2017 թվականին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին առևանգվել է Վրաստանից և հանձնվել է Ադրբեջանին երկրի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Աֆղան Մուխթարլին հոկտեմբերին ասել էր, որ լուսանկարներում իրեն առևանգողների շարքում ճանաչել է Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։ «Նրա առևանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,- ասվում է զեկույցում։
Անձնական կյանքի իրավունք
Այս գլխում միջազգային կազմակերպությունը գրում է, որ սեպտեմբերի 6-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն և ընդունեց վիճահարույց փոփոխություններ, որոնք իրավապահ մարմիններին տալիս էին գաղտնալսումների լիազորություններ: Մասնավորապես, նոր օրենքը ընդլայնել է գաղտնի քննչական գործողությունների շրջանակն ու տևողությունը և հնարավորություն է տվել անձին անորոշ ժամանակով հետևել։
Amnesty International-ը գրում է, որ շարունակվել են ընդդիմության, քննադատող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների անդամների գաղտնի հսկողությունը։ Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի հուլիսին իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել էին գաղտնի ձեռք բերված ձայնագրություն, որում «Մթավարի արխի» քննադատական հեռուստաընկերության աշխատակիցները քննարկում էին խմբագրական հարցեր։
«Սեպտեմբերին գաղտնազերծված այլ նյութեր, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում անձնական կյանքի մասին, ցույց են տալիս, որ լրագրողները, ընդդիմադիր կուսակցության անդամները և ակտիվիստները հավանաբար հսկվում են անվտանգության ծառայությունների կողմից։ Նորաստեղծ հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել, սակայն հետաքննության արդյունքները տարեվերջին չեն հրապարակվել»,- նշվում է հաշվետվության մեջ։
Անարդար դատավարություններ
Իրավապաշտպան կազմակերպությունը գրում է նաև դատական համակարգի վրա իշխանության աճող ազդեցության, ընտրովի արդարադատության կիրառման, քաղաքական հակառակորդների և քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մասին։ Ըստ Amnesty International-ի՝ սա կրկին տագնապալի խնդիր է Վրաստանում։
Որպես քաղաքական դրդապատճառներով դեպքերի օրինակ Amnesty International-ը բերում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի, ինչպես նաև «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիր Ավթանդիլ Ծերեթելիի նկատմամբ կայացված դատավճիռը։
Անարդար դատավարությունների մասին գլխում կարդում ենք, որ չնայած բժշկական զեկույցներին, որոնք վկայում են հնարավոր «ծանր մետաղներով թունավորման» և «մահվան զգալի աճի ռիսկի» մասին, դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը չի հետաձգել։
Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի մայիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային դատապարտել է 42 ամսվա ազատազրկման՝ լիազորությունները չարաշահելու անհիմն մեղադրանքով, որը վերաքննիչ դատարանը հաստատել է նոյեմբերին։
Հունիսին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ 2021 թվականի Ընդհանուր դատարանների մասին օրենքում փոփոխությունների արագությունն ու ծավալը կարող են «կործանարար ազդեցություն թողնել դատավորների խոսքի ազատության և դատական համակարգի ներքին անկախության վրա»՝ «վերահսկելու և լռեցնել նրանց»։ Ապրիլին հինգ դատավորներ նոր օրենքը բողոքեցին Սահմանադրական դատարանում՝ խոսքի ազատության սահմանադրական պաշտպանությունը խախտելու համար»,- ասվում է զեկույցում։
Խոշտանգումներ և այլ դաժան վերաբերմունք
Amnesty International-ը գրում է, որ 2022 թվականի հունվարին Պետական տեսչության գրասենյակը, որին հանձնարարվել էր հետաքննել ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները, լուծարվել է և արդյունքում ստեղծվել են նվազ արդյունավետ և նվազ անկախ գերատեսչություններ, ինչը բացասաբար է անդրադառնում պետության ունակության վրա՝ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները, ներառյալ խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքը արդյունավետորեն հետաքննելու կամ այդ հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համար:
Կանանց և աղջիկների իրավունքները
Զեկույցի համաձայն՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մամուլում արձանագրվել է ֆեմիցիդի 14 դեպք և կանանց սպանության 23 փորձ, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Վրաստանում դեռևս աճում են ֆեմիցիդի դեպքերը և գենդերային բռնության այլ ձևերը։
Amnesty International-ը նշում է, որ նորածինների և մայրերի մահացության նվազեցմանն ուղղված միջոցառումները դեռևս բավարար չեն: Տնտեսական անհավասարությունը կանանց և տղամարդկանց միջև նույնպես մնում է տագնապալի։ Իրավապաշտպան կազմակերպությունը հիմնվում է Համաշխարհային բանկի գնահատականի վրա, ըստ որի՝ Վրաստանում կանանց 50%-ը տնային աշխատանքի պատճառով մնում է աշխատուժից դուրս:
Աբխազիա և Հարավային Օսիա/Ցխինվալիի շրջան
Զեկույցի համաձայն՝ Վրաստանի կառավարության կողմից չվերահսկվող երկու շրջաններում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը վատթարացել է, այդ թվում՝ խոսքի ազատությունը։ Նախկինում կատարված հանցագործությունները դեռ անպատիժ են։ Amnesty International-ը նշում է, որ Հարավային Օսիայի/Ցխինվալիի տարածաշրջանի բնակիչ Գենադի Կուլաևը մահացել է 2020 թվականի օգոստոսի 31-ին ծեծի և դաժան վերաբերմունքի հետևանքով բանտում ստացած վնասվածքներից, սակայն նրա դեպքը, ինչպես Ինալ Ջաբիևի դեպքը, 2020 թվականին անազատության մեջ խոշտանգումների ենթարկվելով՝ մնաց արդյունավետ քննությունից դուրս: Նաև արդյունավետ հետաքննություն չի անցկացվել 2021 թվականին Աբխազիայում Անրի Աթեյբայի անազատության մեջ գրանցված մահվան գործով։
Amnesty International-ը նշում է, որ Իրակլի Բեբուան, ով 2020 թվականին ձերբակալվել էր Գալիի շրջանում Աբխազիայի դրոշն այրելու համար, հրաժարվում են խրոնիկական հիվանդության պատճառով համարժեք բժշկական օգնություն ցուցաբերել։