Օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո կառավարությունը նախատեսում է քանդել Ցխինվալի քաղաքի հին հատվածում 19-րդ դարի վերջին կառուցված կամուրջը և դրա փոխարեն կառուցել նորը։ Այսպես կոչված կառավարության նախագահ Կոնստանտին Ջուսոևի խոսքով՝ վերջնական որոշումն ընդունված է: Նրա խոսքով, կրիտիկական դեֆորմացիայի պատճառով կամրջի վերականգնում կամ վերակառուցում չի դիտարկվում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հին կամրջի անվտանգության հարցը վաղուց օրակարգային է։ Վերջնական որոշում կայացնելուց առաջ ևս մեկ անգամ հրավիրել ենք մասնագետների, ովքեր փորձաքննություն են անցկացրել՝ հաշվի առնելով կամրջի կառուցման բոլոր առանձնահատկությունները։ Փորձագիտական ​​եզրակացության համաձայն՝ այն հնարավոր չէ օգտագործել հետագա շահագործման համար»,- սեպտեմբերի վերջին կայացած հանդիպման ժամանակ ասել է Կոնստանտին Ջուսոևը։

Նոր կամրջի կառուցումը հաշվի է առնված 2020-2022 թվականների «ներդրումային ծրագրում»։ Ռուսաստանի Դաշնությունը շինարարության համար հատկացրել է 147 մլն ռուբլի։ Ցխինվալիի դե ֆակտո կառավարության տեղեկատվության համաձայն՝ նոր կամուրջը արտաքնապես նման կլինի հին կամրջին։

Պատմական կամրջի քանդումը հակառակորդներ ունի: Նրանք համաձայն չեն այս որոշման հետ։ Մշակույթի նախարարության ճարտարապետական ​​հուշարձանների պահպանության վարչության պետ Լարիսա Բագաևան և այս պաշտոնում նրա նախորդը՝ Նելլի Տաբուևան։ Նրանց տեղեկություններով՝ կա հրավիրված վերականգնողների եզրակացությունը, որ կամրջի վերականգնումը հնարավոր է։ Օգոստոսի վերջին կայացած հանդիպմանը Բագաևան խոսել է Ցխինվալիի պատմական տեսքի պահպանման գործում հին կամրջի կարևորության մասին։ Ինչպես հաղորդում է «ՌԵՍ» ​տեղեկատվական գործակալությունը, Բագաևան ընդգծել է, որ կամուրջը ներառվել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ռեգիստրում, որին այսպես կոչված շինարարության նախարար Էդուարդ Ձագոևը հակադարձեց և նշել ռեգիստրի պատրաստման ընթացքում հայտնաբերված օրենքի խախտումների վերաբերյալ դե ֆակտո դատախազության 2021 թվականի որոշումը:

Ցխինվալիի բնակիչները փոքր բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ կամրջի քանդման։ Բացի այդ, նրանք նամակով դիմել են դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևին, որտեղ գրում են, որ հին կամրջի քանդումով մեկընդմիշտ կվերանա կապն անցյալի հետ.

 «Մենք չենք կարող ոչնչացնել այն քիչ բանը, որը մնացել է բոլոր պատերազմներից հետո: Քանդենք այն, ինչը վրացիները չկարողացան ոչնչացնել: Դուք չեք կարող կտրել ձեր սեփական արմատները: Թույլ մի տվեք, որ պատմությունը կործանվի: Դուք՝ որպես պետության ղեկավար, կարող եք դա անել։ Կանգնեք ժողովրդի կողքին»:

Կամրջի քանդման հակառակորդները կողմ են այն մտքին, որ այն պետք է դարձնել հետիոտնային, իսկ ներդրումային ծրագրով հատկացված գումարը ծախսել այլ վայրում կամուրջ կառուցելու վրա։

Լիախվի գետի ափերը միացնող կամուրջը կառուցվել է 1898 թվականին, վերակառուցվել 1903-10-ին։ 1998 թվականի հուլիսի 21-ին «Իվերիա» թերթը խմբագրությանը ուղղված նամակ է տպագրել, որտեղ կարդում ենք, որ տարբեր գյուղական համայնքների և մասնավոր անձանց կողմից գումար, տախտակներ և փայտ են նվիրաբերվել Ցխինվալիի գյուղական համայնքին։ Նամակում նշված են նվիրատուների անունները և նվիրատվության չափը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):