Փրկարարները Գորիի մունիցիպալիտետի Փխվենի գյուղի մոտ գտնվող Լիախվի գետում երեխայի դի են հայտնաբերել։ Հունիսի 19-ին օկուպացված Ցխինվալիում 14-ամյա դեռահաս էր ընկել գետը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հարավային Օսիայի դե ֆակտո արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի իշխանությունները դիակի հայտնաբերման մասին տեղեկացրել են այսպես կոչված նախագահի լիազոր ներկայացուցչին հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով։
«Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, դիակի հանձնման կարգի մասին տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ»,- առավոտյան հայտնել են այսպես կոչված նախարարությունից։
Չորեքշաբթի կեսօրին Լիախվի գետի հոսանքը քշել է 14-ամյա տղային։ Միջադեպը տեղի է ունեցել Ցխինվալի քաղաքում՝ «Հին կամուրջի» տարածքում։ Փրկարարներին չի հաջողվել բռնել երեխային, ուժեղ հոսանքը նրան տեղափոխել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք։ Դե ֆակտո կառավարությունը «թեժ գծի» միջոցով օգնության խնդրանքով դիմել է Թբիլիսիին։
Նիքոզի գյուղում, որտեղ գտնվում է գետի ամբարտակը, որոնողական աշխատանքները շարունակվում էին օրվա երկրորդ կեսից։
