Դա կադրային որոշում է, գրադարանը քաղաքականության հետ կապ չունի. Պապուաշվիլին՝ Կեկելիձեի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Գիորգի Կեկելիձեին Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացնելը կադրային որոշում է և կապ չունի քաղաքականության հետ։ Պապուաշվիլին չի պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ պատճառ է ունեցել Կեկելիձեին ազատելու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սա կադրային որոշում է, որը կարևոր է Ազգային գրադարանի հետագա զարգացման համար։ Այս հարցի հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն կամ պարզաբանում չեմ պատրաստվում անել, քանի որ դա կադրային որոշում է, որն ընդունում է խորհրդարանի նախագահը։ Նոր ղեկավարը կլինի պարոն Կոնստանտին Գամսախուրդիան։ Ազգային գրադարանը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ոչ էլ պետք է կապ ունենա։ Ուստի Ազգային գրադարանը քաղաքականության հետ ինչ-որ կերպ կապելու այս փորձերն իրենց հերթին ցույց են տալիս մարդկանց անազնվությունը, ովքեր փորձում են նման կապ հաստատել»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ ինքը երեկ խոսել է Գիորգի Կեկելիձեի հետ՝ վերջինիս պաշտոնից հեռանալու մասին։ Հարցին, թե արդյոք թերացումներ տեսնո՞ւմ է խորհրդարանի նախագահ Գիորգի Կեկելիձեի 11-ամյա գործունեության մեջ, Պապուաշվիլին ասում է, որ մանրամասների մասին խոսել չի ցանկանում։

«Այն արդյունքները, որ ունենում է Ազգային գրադարանը, և հերթական անգամ չենք կարող Ազգային գրադարանը նույնացնել մեկ անձի հետ։ Ազգային գրադարանը մի մեծ կոլեկտիվ է, որն այնտեղ աշխատում է տարիներ, տասնամյակներ շարունակ։

Սա առաջին հերթին ամբողջ կոլեկտիվի վաստակն է, այն ձեռքբերումները, որոնք կան, և, իհարկե, պարոն Գիորգի Կեկելիձեն, որպես այս կազմակերպության ղեկավար, նրա ներդրումն է նաև դրանում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահի տեղեկություններով՝ մի քանի օրից գրադարանի նոր տնօրեն կնշանակվի Կոնտանտինե Գամսախուրդիան։ «Կարծում եմ՝ Կոնստանտին Գամսախուրդիան կարևոր դեր կխաղա Վրաստանի ազգային գրադարանի հետագա զարգացման գործում, յուրաքանչյուր կազմակերպության կարիք ունի նոր էներգիա և հենց այս նոր էներգիայով է Ազգային գրադարանը շարունակելու աշխատել։ Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե Կոնստանտին Գամսախուրդիան որքանով է հարմար այդ պաշտոնին։ Կարծում եմ՝ հասարակության մեջ այդ կապակցությամբ հարցեր չկան»,- ասել է Պապուաշվիլին։

Գիորգի Կեկելիձեն երեկ գրել է, որ խորհրդարանի նախագահը հանդիպել է իրեն և խնդրել, որ նա լքի իր պաշտոնը։ «Խորհրդարանի նախագահն ինձ հանդիպեց և ասաց, որ պետք է հեռանամ պաշտոնից, քանի որ 11 տարին շատ է, թեև լավ եմ աշխատել, և ժամանակն է նորացման։ Ես նրան հանգիստ ասացի, որ իրավաբանորեն դա իր որոշումն է, բայց կա այլ օրենք և այս օրենքով դա մեծ անարդարություն է»։ Շուտով հայտնի դարձավ, որ Կեկելիձեին փոխարինելու է Կոնստանտին Գամսախուրդիան՝ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին։

Դեկտեմբերի 28-ին Կոնստանտին Գամսախուրդիան մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ Աբաշայի մունիցիպալիտետի Հին Աբաշա գյուղում էր, որտեղ այցելել են իր պապի՝ գրող Կոնստանտին Գամսախուրդիայի ապագա տուն-թանգարան։ «Մշակույթի նախարարի այցը շատ կարևոր է։ Ի դեպ, վերջին անգամ մշակույթի նախարարն այստեղ եղել է 1991 թվականին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Քարթու» հիմնադրամին, որն այսստեղի իրավիճակը հասցրել է այս կետին, և ես հավատում եմ, որ նրանք կշարունակեն ու ավարտին կհասցնեն այն։ Այստեղ պետք է լիարժեք մշակութային կենտրոն ստանանք»,- ասել է Գամսախուրդիան։

Մի քանի օր առաջ Կոնստանտին Գամսախուրդիան դարձել է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հիմնադրած «Մուսա» մրցույթի հաղթող և արժանացել 5000 լարի դրամական մրցանակի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):