Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հանդիպմանը քննարկվել է նաև Արչիլ Տատունաշվիլիի սպանության գործով դատապարտված Դավիթ Գուրցիևի՝ օկուպացված Ախալգորիի դատախազի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Նշվում է, որ այդ անձը Ինտերպոլի հետախուզման մեջ գտնվող հանցագործ է, որը դատապարտվել է Կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում և լուրջ վտանգ է ներկայացնում անվտանգության միջավայրի համար։ Հուսով ենք, որ նրանք լավ դատողություն կցուցաբերեն, և տեղի բնիկ բնակչության անվտանգությանը ոչ մի վտանգ չի սպառնա»,- լրագրողներին ասել է Անթաձեն։
Նրա խոսքով՝ օկուպացված Ցխինվալիի ռեժիմի ներկայացուցիչները Գուրցիևի նշանակման հետ կապված «ձեռնպահ են մնացել հավելյալ մանրամասներ հայտնելուց»։
Ախալգորիում բնակվող քաղաքացիական ակտիվիստ Թամար Մեարաքիշվիլին դեմ է Գուրցիևի դատախազ նշանակմանը։ Նա նաև ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։
«Գուրցիևը մեր ընտանիքին տեռորի ենթարկած մարդ է։ Նա ինձ գիշերը ժամը 12-ին կանչեց դատախազություն ու հոգեբանական ճնշում գործադրեց։ Միանգամայն անմեղ մարդ լինելով ինձ ապօրինի ձերբակալեց»,- ասում է Մեարաքիշվիլին, ում փաստաթղթերը 7 տարի առգրավված են, և նա չի կարող լքել օկուպացված շրջանը։
2020 թվականի դեկտեմբերին Մցխեթայի շրջանային դատարանը Դավիթ Գուրցիևին հեռակա մեղավոր է ճանաչել Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի սպանության գործով և նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Գուրցիևը Ախալգորիի այսպես կոչված դատախազության աշխատակից էր։ Նրա հետ միասին դատվել է նաև Ալիկ Տաբոևը։
Գործի նյութերի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 22-ին Ախալգորիի շրջանի Մոսաբրուն գյուղի մոտ օկուպացված Ախալգորիի այսպես կոչված դատախազության դատախազի օգնական Դավիթ Գուրցիևը, օկուպացված Ախալգորիի КГБ-ի ծառայության վարչության պետ Ալիկ Տաբոևը և օկուպացված Ցխինվալիի այսպես կոչված իրավապահ մարմնի մյուս աշխատակիցները խմբով ապօրինաբար Արչիլ Տատունաշվիլիին և նրան ուղեկցող անձանց զրկել են ազատությունից։ Արչիլ Տատունաշվիլիին տեղափոխել են Ախալգորիի շրջանի այսպես կոչված անվտանգության ծառայության շենք, որտեղից նրան խոշտանգելու նպատակով փոխանցել են օկուպացված Ցխինվալիի շրջանի իրավապահ մարմինների զինված աշխատակիցներին, ովքեր նրան տարել են Ցխինվալի։ Վրաստանի դատախազության տվյալներով՝ Արչիլ Տատունաշվիլին խոշտանգումների է ենթարկվել 2008 թվականի օգոստոսյան պատերազմին մասնակցելու համար, որի ընթացքում նրա մարմնին հասցվել է ավելի քան 100 տարբեր վնասվածքներ։ Ստացած վնասվածքների հետևանքով Արչիլ Տատունաշվիլին մահացել է։
Գուրցիևը և Տաբոևը մեղավոր են ճանաչվել խոշտանգումներին օժանդակելու և ապօրինի ազատությունից զրկելու համար։ Նրանք վրացական իշխանությունների կողմից հետախուզվում են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով։