Դաղստանում եկեղեցիների և սինագոգների վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետությունում՝ Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակում է տեղի ունեցել ուղղափառ եկեղեցիների ու սինագոգների վրա։ Առնվազն 10 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել։ Հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հինգ հարձակվող։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կիրակի երեկոյան անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել Լենինի փողոցի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Դերբենտ քաղաքի Թաղիզադե փողոցի սինագոգում։ Հարձակման հետևանքով սինագոգում հրդեհ է բռնկվել։

Միաժամանակ անհայտ անձինք կրակ են բացել Մախաչկալայի Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի և հարակից սինագոգի վրա։ Հրաձգությունը տեղի է ունեցել Օրջոնիկիձեի փողոցում՝ Վերափոխման տաճարի մոտ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչական գործողության» հոդվածով։

Զոհվածների և վիրավորների մեծ մասը ոստիկաններ են։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8, վիրավորվել՝ 13 ոստիկան։

Դերբենտի եկեղեցու վրա հարձակման ժամանակ սպանվել են հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովը և եկեղեցու պահակը։ Ռուս ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ Կոտելնիկովը ծառայել է ավելի քան 40 տարի։ Ըստ տեղեկությունների՝ քահանային գլխատել են։

Սպանված հարձակվողների ինքնության մասին պաշտոնապես չի հաղորդվում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանցից երեքը Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավարի որդիներն ու եղբոր որդին են։ Մագոմեդ Օմարովին ձերբակալել են և տարել հարցաքննության։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեռացվել է Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։ Հարձակվողների ստույգ թիվը հայտնի չէ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։