Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դաղստանում ուղղափառ եկեղեցիների և սինագոգների վրա հարձակումների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15-ը՝ ոստիկաններ։ Մախաչկալայում և Դերբենտում երեկ երեկոյան սկսված հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է։ Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին հանրապետությունում սուգ է հայտարարվել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Պետք է հասկանանք, որ պատերազմը գալիս է նաև մեր տուն, նախկինում դա զգացել ենք, բայց այսօր ուղիղ բախվել ենք դրան»,- ասել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։ «Սուրբ Երրորդության օրը մեր ոստիկաններն առաջինն էին, որ հայտնվեցին կրոնական օբյեկտների վրա ահաբեկչական գործողություն կատարած ահաբեկիչների, ավազակների ճանապարհին։ Ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 15 ոստիկան։ Նրանք զենքը ձեռքերին պաշտպանեցին Դաղստանում խաղաղությունն ու անդորրը»։

Մելիքովի խոսքով՝ բախումների ժամանակ «մի քանի խաղաղ բնակիչ» է զոհվել։ Դաղստանի ղեկավարը չի նշել նրանց թիվը, սակայն նշել է, որ մահացածների թվում է 66-ամյա քահանա Նիկոլայը, ով ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենտի ուղղափառ եկեղեցում։ Սերգեյ Մելիքովի խոսքով՝ հանրապետությունում իրավիճակը ներկայում «վերահսկվում է պետական ​​իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից»։

Սպանված հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովի դուստրը հարձակման մասին խոսել է ռուսական լրատվականներից մեկի հետ։ Օլգա Լոբովայի խոսքով՝ երկու ահաբեկիչներ մտել են տաճար, նախ հրկիզել են գլխավոր սրբապատկերը, ապա սկսել անկանոն կրակել։ «Նրանք ներխուժել են քահանայի տուն ու կրակել նրա գլխին։ Տունը հրկիզվել է»,- ասել է Լոբովան։ Մինչ այդ հաղորդվել էր, որ հարձակվողները քահանային գլխատել են։

Հարձակման մասին առաջին հաղորդագրությունները հաղորդվել են հունիսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել Լենինի փողոցի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Դերբենտ քաղաքի Թաղիզադե փողոցի սինագոգում։ Հարձակման հետևանքով սինագոգում հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անհայտ անձինք կրակ են բացել Մախաչկալայի Էրմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի և հարակից սինագոգի վրա։ Հրաձգությունը տեղի է ունեցել Օրջոնիկիձեի փողոցում՝ Վերափոխման տաճարի մոտ։

Կրակոցները շարունակվել են մինչև ուշ երեկո։ Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողության ռեժիմը լուսադեմին չեղարկվել է։ Հարձակվողների ստույգ թիվը հայտնի չէ։ Իշխանությունների տվյալներով՝ ոչնչացվել է վեց հարձակվող։

Սպանված հարձակվողների ինքնությունը պաշտոնապես չի հաղորդվում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանցից երեքը Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավարի որդիներն ու եղբոր որդին են։ Մագոմեդ Օմարովը ձերբակալվել է և տարվել հարցաքննության։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեռացվել է Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։ Դաղստանի Telegram-ալիքները գրում են նաև, որ սպանված հարձակվողների թվում է նախկին MMA մարտիկ։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կատարվածն անվանել է «զազրելի սադրանք»։ «Ահաբեկիչները հերթական անգամ ցույց տվեցին իրենց չար ու վախկոտ էությունը։ Նրանք, ինչպես միշտ, զոհ են ընտրել անզեն ու անպաշտպան մարդկանց։ Կատարվածը նման է զազրելի սադրանքի և կրոնական տարաձայնություն առաջացնելու փորձի»,- ասել է Կադիրովը։

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքը որակել է որպես ահաբեկչություն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):