Դանիան դադարեցրել է իր քառամյա ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ և իրականացնում է կառավարությանը տրամադրվող աջակցության ամբողջական վերանայում։ Այս մասին ասված է Դանիայի արտաքին գործերի նախարարությունից խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Թեոնա Աքուբարդիային ուղարկված նամակում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Նամակում նշվում է, որ Դանիան և Վրաստանը 2023 թվականին սկսել են քառամյա ռազմական համագործակցություն՝ մոտավորապես 71․5 միլիոն դանիական կրոն (ավելի քան 28 միլիոն լարի) ընդհանուր բյուջեով։
«Այն բանից հետո, երբ 2024 թվականի հունիսին ԵՄ խորհուրդը որոշեց վերանայել ուղղակի ֆինանսական օգնությունը Վրաստանի կառավարությանը, այդ թվում՝ կասեցնելով վճարումները Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, Դանիան որոշել է ամբողջական վերանայել մեր երկկողմ օգնությունն ու աջակցությունը Վրաստանի կառավարությանը։
Մինչ վերանայումը շարունակվում է, Դանիան կդադարեցնի պլանավորված գործողությունները և նոր ծրագրային աջակցությունը Վրաստանի իշխանություններին։ Դանիան կոչ է անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրատլանտյան ուղի և հետևել ԵՄ բարեփոխումների օրակարգին, որը Դանիայի և Վրաստանի միջև ամուր երկկողմ կապերի հիմքն է»,- ասվում է նամակում։
Ինչպես ասում է Թեոնա Աքուբարդիան, «Վրացական երազանքը» թաքցնում է ժողովրդից, թե ինչ ծանր իրավիճակի մեջ է դրել երկրի ինքնիշխանությունն ու պաշտպանունակությունը։ Պատգամավորի խոսքով՝ բացի այն, որ ընդունելով ռուսական օրենքը, երկրի համար «փակվել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը, ինչը Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված արտաքին քաղաքականության առաջնահերթություն է», էականորեն վնասվել է նաև պաշտպանական կարողությունները, որը վերաբերում է Սահմանադրության 70-րդ հոդվածին։
«ԱՄՆ-ը վերանայել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը և չեղարկել «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունը։ Դրան հաջորդեց Եվրամիության կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամից 30 միլիոն եվրոյի սառեցումը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու հայտարարությունը։ Արդյունքում մեր բանակը զգալի վնասներ է կրել թե՛ հեղինակության, թե՛ նյութական առումով»,- ասել է Ակուբարդիան։
Թեոնա Աքուբարդիան Դանիայի ռազմական օգնության դադարեցման մասին տեղեկությունը տարածել է մոտ մեկ ամիս առաջ, իսկ այսօր դա հաստատվել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունից ստացված նամակով։
«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան փորձել է արժեզրկել Դանիայի օգնությունը։ «Ի՞նչ 71 միլիոն, ժողովուրդ։ Մեր պետական [պաշտպանության] բյուջեով ավելի քան մեկ միլիարդ ֆինանսավորում է տեղի ունենում։ Հիմա վարչապետի որոշմամբ ավելացրել ենք ևս 100 մլն։ Ի՞նչ, ո՞վ... ո՞վ է սաբոտաժ անում, ի՞նչ Դանիա, ի՞նչ բան։ Սա թող մնա նրանց խղճին, թե չէ վրացի տղաները՝ մեր մարտիկները, մասնակցել են բոլոր միջազգային առաքելություններին»,- ասել է Զարքուան։