Դանիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր քառամյա նախագիծ՝ աջակցելու Վրաստանում խաղաղությանն ու կայունությանը։ Ծրագրով 27,12 մլն լարի է հատկացվում Վրաստանի պաշտպանական և շտապ օգնության հաստատությունների վերապատրաստման և հզորացման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Եվրոպայում պատերազմի ժամանակ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունի Ռուսաստանին սահմանակից Վրաստանի նման երկրների անվտանգության կայունացմանը նպաստելը: Դանիան արդեն իսկ զգալիորեն աջակցում է Ուկրաինայի ազատամարտին՝ թե՛ ռազմական առումով, թե՛ ֆինանսապես։ Վրաստանում մեր նոր ներդրմամբ մենք աջակցում ենք անվտանգության ամրապնդմանը Եվրոպայի արտաքին սահմանին»,- ասել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պուլսենը։
Խաղաղության և կայունացման նոր ծրագիրը ներկայացնում է Դանիայի կողմից ՆԱՏՕ-ի աջակցության ուժեղացումն ու շարունակությունը Վրաստանին, որը վերջին տարիներին կենտրոնացել է Վրաստանի քաղաքացիական ճգնաժամային կառավարման կարողությունների զարգացման վրա: Դանիան նպաստել է նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի գործունեության զարգացմանը։
«Ուկրաինայի պատերազմը ընդգծեց տարածաշրջանի երկրների ինքնիշխանության, խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։ Դա վերաբերում է նաև Վրաստանին, որտեղ տարածաշրջանային կայունության ամրապնդումը վճռորոշ է ռուսական ագրեսիային հակազդելու համար»,- ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պուլսենը։
