Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Խաթունա Խարչիլավան արդարացրել է Վրաստանի առաջին թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլիին, ով մեղադրվում էր նախկին կնոջ նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ։ Դատախազությունը համաձայն չէ դատավճռի հետ և նախատեսում է բողոքարկել այն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Նիկոլոզ Բասիլաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 126-րդ պրիմա հոդվածով, որը վերաբերում է բռնությանը, թեև դատարանը նրան արդարացրել է բռնության բոլոր չորս դրվագներով. «Թբիլիսիի քաղաքային դատարանի 2020 թվականի մայիսի 22-ի վճռով Նիկոլոզ Բասիլաշվիլիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է չեղարկվի և ավանդատուին ամբողջությամբ վերադարձվի գրավի դիմաց դրված գումարը վճռի կատարումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Նիկոլոզ Բասիլաշվիլին վնասի փոխհատուցման իրավունք ունի»։
Դատավոր Խաթունա Խարչիլավայի խոսքով՝ Նիկոլոզ Բասիլաշվիլին Նելլի Դորողաշվիլիի նկատմամբ չի գործել ֆիզիկական բռնություն, համակարգված բանավոր բռնություն, տնտեսական բռնություն և գենդերային խտրականության հիման վրա հոգեբանական տեռոր չի իրականացրել: Դատավորը հատուկ ուշադրություն է հրավիրել 2018 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ում հյուրանոցի համարում հնարավոր բռնության դրվագին։
«Նելի Դորողաշվիլին ասում է, որ այն բանից հետո, երբ Նիկոլոզ Բասիլաշվիլին դուրս է եկել հյուրանոցի համարից, նա հոգեբանական ծայրահեղ ծանր վիճակում էր, ինքնասպանության փորձ էր արել, կամ գոնե մտածել ինքնասպանության մասին, բայց ի՞նչ ունենք դրան զուգահեռ։ Ապացուցված փաստ է, որ Նիկոլոզ Բասիլաշվիլին Նելլի Դորողաշվիլիին իսկապես թողնում է հյուրանոցի համարում և տիկին Նելլի Դորողաշվիլին ինքնօգնության համար արված թաքնված տեսագրությունը ոստիկանություն չի բերում։ Նա գնում է ծննդյան խնջույքի, որտեղ իր սթրեսային վիճակի պատճառով, ինչպես ինքն է բացատրել իր ցուցմունքում, օբյեկտիվորեն չպետք է հնարավորություն ունենար գնալ՝ մեկուկես ժամ բռնությունից հետո, ձեռքերից, ոտքերից, մազերից քաշելուց հետո, նրա մարմնի ուղղությամբ քսան կիլոգրամանոց պարկը նետելուց հետո։ Սակայն նա գնում է Նիկոլոզ Բասիլաշվիլիի ընկերոջ ծննդյան խնջույքին։
Ինչպես մեզ պատմում է վկան, Նելլի Դորոկաշվիլին չի ասել, որ ինքը բռնության զոհ է դարձել... Խոսքը տուժողի մասին է, ով մեկուկես ժամ բռնությունից հետո փախել է այսպես կոչված բռնություն գործադրողից և գնում է ծննդյան խնջույքին և հետաքրքրվում, թե որտեղ է Նիկոլոզ Բասիլաշվիլին։ Վկան ասում է, որ Նելլի Դորողաշվիլին վնասվածքի հետքեր չունի հագուստով չծածկված տեղում։ Սակայն բռնության հետքերը պետք է տեսանելի լինեն, քանի որ բռնության են ենթարկում ձեռքերով, ոտքերով, 20 կիլոգրամանոց պայուսակով։ Բժշկական փորձաքննության եզրակացություն չունենք, քանի որ Նելլի Դորողաշվիլիի վրա այդ փուլում փորձաքննություն չի արվել։ Մենք ունենք լուսանկար, որը զննվել է պաշտպանական կողմի կողմից։ Ըստ այս լուսանկարի՝ հնարավոր բռնություններից հետո Նելլի Դորողաշվիլին գտնվում է հաստատություններից մեկում, հավանաբար հյուրանոցում։ Երևում է նրա գրեթե ամբողջ մարմինը՝ դեմքը, կոկորդը, ձեռքը, կարճ կիսաշրջազգեստ է կրում, վերջույթները տեսանելի են գրեթե ողջ տեսանկյունից, թեև այս լուսանկարում նույնպես բռնության հետքեր չկան։ Ինչ վերաբերում է տեսագրությանը, որը դարձել է շահարկումների մաս, ապա մեղադրող կողմը պնդում է, որ բռնությունը տեսանելի է, իսկ պաշտպանական կողմը պնդում է, որ բռնություն չի երևում։ Ճիշտն ասած, օբյեկտիվ դիտորդի աչքում բռնության փաստը պարզ ու միանշանակ չի երևում։ Դատարանը ակնկալիք ուներ, որ կներկայացվի հաբիտոսկոպիկ փորձաքննության եզրակացությունը, և փորձագետը կպարզի՝ բռնությունը տեսանելի է, թե ոչ։ Նման փորձաքննություն գործում ներկայացված չէ։ Ըստ այդմ, այս բաժնում բավարար ապացույցներ չեն եղել ողջամիտ կասկածի չափից դուրս մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,- ասել է դատավորը։
Նելլի Դորողաշվիլիի փաստաբան Անա Թավխելիձեի կարծիքով՝ դատավոր Խաթունա Խարչիլավայի որոշումը անօրինական է և հետընթաց քայլ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում։
«Դատավորի կողմից լսեցինք բոլոր կարծրատիպերը, վիկտիվացումը, թե ինչու անմիջապես ոստիկանություն չեն գնում, ինչու են բռնությունից հետո ծիծաղում և ինչու են ուզում գնալ խնջույքի։ Այն բոլոր փաստարկները, որոնք մենք լսեցինք դատավորից, բացի այն, որ հիմնված չէին գործում առկա ապացույցների վրա, հակասության մեջ էին։ Դատավորը մատնանշեց այնպիսի ապացույցներ, որոնք ինքը թույլ չի տվել գործով»,- լրագրողներին ասել է Անա Թավխելիձեն։
Իրավապահները Նիկոլոզ Բասիլաշվիլիին բռնության մեղադրանքով ձերբակալել էին 2020 թվականի մայիսի 22-ին, սակայն դատարանը որպես խափանման միջոց կիրառել էր գրավը 100 հազար լարիի չափով։ Բասիլաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել։ Թբիլիսիի քաղաքային դատարանում գործի քննությունը տևել է ավելի քան երկու տարի։