Դատարանը երեք անգամ չի ընդունել Լազարե Գրիգորիադիսի հայցն ընդդեմ Ղարիբաշվիլիի և Կոբախիձեի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Ազատություն ռադիո»

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեք անգամ մերժել է վարույթ ընդունել մարտի 7-9-ի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի հայցն ընդդեմ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և «Վրացական երազանք» կուսակցության նախագահի։ Լազարե Գրիգորիադիսը պահանջել է հաստատել զրպարտության փաստը, մերժել պատվին և արժանապատվությանը վնասող հայտարարությունները և Ղարիբաշվիլիին և Կոբախիձեին պարտավորեցնել 2000-ական լարի վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2023 թվականի հունիսի 27-ի վճռում դատավոր Գոչա Դիդավան գրում է, որ հայցը և վեճի փաստական ​​հանգամանքները պարզ չեն։ Դատարանը ուշադրություն է հրավիրում Վրաստանի «Խոսքի և արտահայտվելու ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի վրա, ըստ որի անթույլատրելի է պատասխանող կողմին ստիպել ներողություն խնդրել։

Օգոստոսի 9-ին կայացված որոշման համաձայն՝ դատավոր Զվիադ Էսեբուան կրկին մերժել է Լազարե Գրիգորիադիսի փաստաբան Դիմիտրի Նոզաձեի հայցադիմումը քննարկման ընդունելը և պարզաբանել. «Հայցի պահանջի մեջ պետք է նշվի, թե պատասխանող կողմի կողմից տարածված որ տեղեկությունը, հայտարարությունը պետք է համարվի զրպարտություն, և պետք է հստակեցվի, ինչ միջոցով, ձևով և ժամկետով պետք է տեղի ունենա դատարանի որոշման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը»։

Հոկտեմբերի 20-ի վճռում դատավոր Գոչա Դիդավան նշում է, որ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված պահանջների էական խախտմամբ, և հայցը սխալ է ձևակերպված։ «Ինչ վերաբերում է 2000-ական լարիի չափով բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա հայցադիմումով չի բացահայտվում, թե ինչ վնաս է կրել հայցվորը»,- գրել է դատավորը։

21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ին։ Նա մեղադրվում է «Օտարերկրյա գործակալների» մասին «ռուսական օրենքի» դեմ անցկացվող ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան այրելու մեջ։ Լազարե Գրիգորիադիսը գտնվում է կալանքի տակ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այս անձին, ապա, ինչպես երևում է, ամեն տեսակի կողմնորոշումը խառնել է, և նման մարդիկ բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ։ Այս մարդը, այս երիտասարդը, ճանապարհը կորցրած մարդը կապված է բոլշևիկյան եռյակի հետ, այսինքն՝ դա Վաշաձե-Ջափարիձե-Խոստարիա միասնությունն է, սա նաև վկայում է այն մասին, որ այս անձը առաջնորդվել է կոնկրետ սուբյեկտիվ շահով»,- այսպես է արձագանքել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Լազարե Գրիգորիադիսի ձերբակալությանը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 3-ին Լազարե Գրիգորիադիսի մասին ասել է, որ «նա մտադրվել է ողջ-ողջ այրել ոստիկանին»։

Հունիսի 30-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին, խախտելով անմեղության կանխավարկածը, Լազարե Գրիգորիադիսին հերթական անգամ մեղավոր է հայտարարել.

«Պարզվեց՝ ինչ-որ կեղտոտ մեկը որոշել է Մոլոտովի կոկտեյլ նետել ուղիղ ոստիկանի վրա և ողջ-ողջ այրել նրան։

Ինձ չի հետաքրքրում, թե ով է նա: Ես սա ասում եմ ձեզ վրդովմունքով։ Ես այստեղ բացարձակապես անզիջում կլինեմ։ Մենք ոչ մեկին չենք ների նման բանը։ Սա պետության վրա ձեռք բարձրացնել է։ Թող բոլորը լավ հիշեն սա։ Հիմա դուրս գան ու պաշտպանեն։ Ինչո՞ւ չեն պաշտպանում։ Ինչո՞ւ բանտից չեն ազատում։ Ոչ ոք չի կարող նրան դուրս հանել, ոչ ոք չի կարող ներել այս ծանր հանցագործությունը, ով ձեռք է բարձրացնում ոստիկանության վրա»։

Դեկտեմբերի 29-ին ավարտվում է մարտի 7-9-ի ակցիաների գործով Լազարե Գրիգորիադիսի խափանման միջոցի առավելագույն ինը ամիս ժամկետը, որից հետո չի թույլատրվում մեղադրյալին կալանքի տակ թողնել։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 25-ին, դատարանը երկու տարի առաջ ընտանեկան բռնության գործով Լազարե Գրիգորիադիսին արդեն 1․5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Եթե Գրիգորիադիսը անգամ մեղավոր չճանաչվի ոստիկանի վրա հարձակվելու և մեքենան այրելու գործով, նա բանտից ազատ չի արձակվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):