Դատարանը ձերբակալել է Սագարեջոյում սպանված 14-ամյա աղջկա մորն ու հորեղբորը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

լուսանկարը՝ interpressnews-ի

Ռուսթավիի քաղաքային դատարանի դատավոր Մադոննա Մաիսուրաձեն ընդունել է դատախազության միջնորդությունը, որի հիման վրա կալանավորվել են Սագարեջոյի Լամբալո գյուղում սպանված 14-ամյա Այթաջ Շ-ի մայրն ու հորեղբայրը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դատախազի հայտարարությամբ՝ 14-ամյա աղջկա այսպես կոչված նշանադրության, այսինքն՝ հանցագործության կազմակերպիչը մայրն է եղել։

«Ի սկզբանե մենք միջնորդել էինք կալանքի միջոցառման վերաբերյալ համապատասխան վճիռ կայացնել թե՛ հորեղբոր, թե՛ մոր նկատմամբ, սակայն Ռուսթավիի քաղաքային դատարանը մոր նկատմամբ նման միջնորդությունը չբավարարեց։ Մեղադրող կողմը չփոխեց իր դիրքորոշումը և դատավարության ժամանակ կրկին հիմնավորվեց, թե ինչու պետք է մայրը բանտում լինի։

Հանցագործության կազմակերպիչը մայրն է եղել։ Նրա ծրագրի հիման վրա աղջիկը ապրել է մի տղամարդու հետ, ում հետ նա ապրելու ցանկություն չի ունեցել։

Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ մայրն այն մարդն է, ով անմիջականորեն նպաստել է աղջկա հետագա մահվանը։

Մայրն է եղել այն անձը, ում դուր է եկել տարիքով մեծ տղամարդը, հետևաբար՝ հարուստ, մայրն է եղել կազմակերպիչը, որ տեղի ունենա իր աղջկա և այս տղամարդու միջև նշանադրությունը, իսկ հետո, երբ արդեն առևանգված աղջիկը զանգահարել և օգնություն է խնդրել նրանից, հենց մայրն է եղել այն անձը, ով այս երեխային վերադարձրել է առևանգողին»,- ասել է դատախազը։

Դատախազությունը երկու մեղադրյալներին էլ մեղադրում է ամուսնության հարկադրանքի և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Անչափահասին ամուսնության պարտադրելու համար քրեական օրենսգիրքը սահմանում է ազատազրկում երկուսից չորս տարի ժամկետով, իսկ ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով։

Հոկտեմբերի 6-ին, Սագարեջոյի Լամբալո գյուղում, 14-ամյա Այթաջ Շ․-ն սպանվել է 26-ամյա մի երիտասարդի կողմից, ով առևանգել էր նրան ամռանը՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ անչափահասը չի ցանկացել ապրել առևանգողի հետ, կարողացել է փախչել, անծանոթի բջջային հեռախոսով կապվել մոր հետ և հայտնել իր առևանգման մասին, ինչի մասին հայտնի է դարձել նաև նրա հորեղբորը, սակայն վերջիններս առևանգված աղջկան ստիպել են ապրել առևանգողի հետ։

Մինչ մեղադրանքի առաջադրումը, սպանված աղջկա մայրն ասել է, որ առևանգողը սպառնացել է սպանել նրան, եթե դստեր առևանգման մասին հայտնի ոստիկանությանը։

Երեխայի առևանգման մասին իմացել են առևանգողի ընտանիքի անդամներն ու հարևանները։ Հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկից հետո աղջիկը երեք շաբաթ չի ներկայացել Դմանիսիի շրջանի Զեմո Կարաբուլախ գյուղի հանրակրթական դպրոց, թեև ոչ դպրոցի տնօրենը, ոչ էլ դասղեկը դրա մասին չեն հայտնել ոստիկանությանը և սոցիալական ծառայություններին։ Աղջկա սպանությունից հետո դպրոցի տնօրենը «Վրաստանի լուրերին» ասել է, որ Այթաջ Շ․-ն նախորդ օրը դասերի է հաճախել։

Կալանք է կիրառվել նաև աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ։ Նա չորս օր թաքնված է եղել։ Մեղադրյալը չի ​​ընդունում դիտավորյալ սպանությունը և ասում է, որ զենք օգտագործել չի իմացել և միայն ցանկացել է վախեցնել աղջկան։

«Ես անչափահասի հետ չեմ ամուսնացել։ Նրա մայրն ինձ ասում էր, որ նա 18 տարեկան է»,- դատական ​​նիստին ասել է մեղադրյալը։

Հանցագործության հաստատման դեպքում, նրան սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Ըստ դատախազության՝ հետաքննությունը շարունակվում է ինչպես մեղադրվողին ենթադրյալ բռնաբարության մեջ մեղադրանք առաջադրելու, այնպես էլ հանցագործության մեջ ներգրավված այլ հնարավոր անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։