Թբիլիսիի քաղաքային դատարանը կասեցրել է Վրաստանի նախագահի հուլիսի 15-ի հրամանագիրը Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին։ Դրա համար հիմք է դարձել Մանուչար Կակոչաշվիլիի հայցը։ Նա այն 5 թեկնածուներից մեկն էր, ովքեր ցանկանում էին զբաղեցնել Արդարադատության բարձրագույն խորհրդի թափուր պաշտոնը։ Կախա Ծիկարիշվիլին վաղը՝ հուլիսի 23-ին, առաջին անգամ պետք է մասնակցեր Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դատարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 22-ին Վարչական գործերի խորհուրդը վարույթ է ընդունել Մանուչար Կակոչաշվիլիի հայցն ընդդեմ Վրաստանի նախագահի։
«Հայցվորը պահանջել է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Կ.Ծ․-ին նշանակելու մասին Վրաստանի նախագահի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի չեղարկումը և նոր ակտի ընդունումը, մասնավորապես՝ Վրաստանի նախագահին հանձնարարելով հայցվորին Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ նշանակել։
Նույն հայցով հայցվորը հայցի ապահովման համար պահանջել է մինչև դատավարության ավարտը կասեցնել Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը և արգելել նոր մրցույթի անցկացումը։ Վրաստանի նախագահին և Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ևս մեկ նոր անդամի (ցանկացած ձևով) նշանակումը (բացառությամբ հայցվորի) մինչև դատավարության ավարտը։
Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Մ. Կ․-ի հայցի ապահովման միջնորդությունը բավարարվել է։ Դատարանի որոշմամբ՝ Վրաստանի նախագահի 2024 թվականի հուլիսի 15-ի հրամանագրի գործողությունը կասեցվել է մինչև դատավարության ավարտը։ Բացի այդ, մինչև գործով վարույթի վերջնական ավարտը, Վրաստանի նախագահին արգելվել է նոր մրցույթ անցկացնել և նշանակել Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ևս մեկ նոր անդամ (ցանկացած ձևով)»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքային դատարանից։
Նախագահ Զուրաբիշվիլին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամի ընտրության մրցույթը հայտարարել էր հունիսի 21-ին։ Թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկություն են հայտնել հինգ թեկնածուներ՝ հանրային պաշտպանի նախկին տեղակալ Գիորգի Բուրջանաձեն, նախագահի նախկին խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Գաբունիան, փաստաբան Մանուչար Կակոչաշվիլին, ով ժամանակին ցանկացել է զբաղեցնել այդ պաշտոնը, թեև խորհրդարանը չի աջակցել նրան, անկախ իրավաբանների խմբի անդամ՝ Կախա Ծիկարիշվիլին և Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Թամար Ալփաիձեն։
Նախագահի կողմից ստեղծված ընտրական հանձնաժողովը առաջարկել է Կախա Ծիքարիշվիլիի և Գիորգի Բուրջանաձեի թեկնածությունները։ Սալոմե Զուրաբիշվիլին վերջնականապես ընտրել է Ծիքարիշվիլիին և նրա նշանակման մասին հրամանագիրը հրապարակել է հուլիսի 15-ին։
