«Հանուն Բալդայի կիրճի պահպանության» շարժման անդամ Ինդիկո Բժալավան 98 օր ազատազրկումից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս որոշումը այսօրվա նիստում կայացրել է Սենակիի շրջանային դատարանի դատավոր Լևան Նուցուբիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Մենք միջնորդություն ներկայացրեցին նիստին և պահանջեցինք վերացնել կալանքը։ Հիմնավորեցինք և փաստարկներ բերեցինք, որ գործը չի պարունակում այն տեղեկությունը, որն անհրաժեշտ կդարձնի ազատազրկման կիրառումը», - «Վրաստանի լուրերին» ասել է «Սոցիալական արդարադատության կենտրոնի» փաստաբան Քեթի Չութլաշվիլին, ով դատարանում պաշտպանում է ակտիվիստի շահերը։
Պաշտպանական կողմը դիմել է դատարան՝ Ինդիկո Բժալավային ազատ արձակել 5000 լարիի չափով գրավի դիմաց, ինչին դատախազությունը չի համաձայնել և միջնորդել է մեղադրյալին կալանքի տակ թողնել։
«Դատարանը հաշվի է առել մեր միջնորդությունը և Ինդիկո Բժալավայի ժամանակավոր կալանքը որպես խափանման միջոց փոխարինել է 10 հազար լարի գրավով։ Ինչպես պարզաբանեց դատավորը, այս փուլում կալանքի տակ գտնվելու կարիք չկա, այն վտանգները, որոնք տեսականորեն և հիպոթետիկորեն կարող են լինել, կարող են չեզոքացվել նույնիսկ գրավի պայմաններում»,- նշել է փաստաբանը։
Ինդիկո Բժալավայի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 3-ին։
Սամեգրելոյում՝ Մարտվիլիում, Բալդայի եզակի կիրճի օտարման և այնտեղ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման դեմ հանդես եկող ակտիվիստները, ովքեր ամիսներ շարունակ բողոքի ակցիա են անցկացնում, հունիսի 11-ի ուշ երեկոյան հարձակման են ենթարկվել։ Զինված անձինք վնասվածքներ են հասցրել Բալդայի կիրճի համար պայքարող երկու անձի։ Մարտվիլիի ոստիկանությունը ձերբակալել է Գելա և Գիգա Խուրցիլավի եղբայրներին՝ սպանության փորձի և սպառնալիքների մեղադրանքով։ Հունիսի 12-ին ձերբակալվել է նաև բողոքի ակցիայի ակտիվ մասնակից Ինդիկո Բժալավան, ում դատախազությունը մեղադրում է հարձակումից առաջ Գելա Խուրցիլավայի կնոջ՝ Սոփիո Շակուլաշվիլիին սպառնալու մեջ։ «Մթիս Ամբեբիի» պատրաստած հատուկ ռեպորտաժի համաձայն՝ ակտիվիստի ձերբակալության և դրան հաջորդած ապօրինի ազատազրկման պատճառը միայն մեկ վկայի ցուցմունքն է, որը կեղծվել է քրեական գործի քննիչի կողմից։