Զինված անձինք փորձել են սպանել Բալդայի կիրճի պահապաններին. վիրավորվել է 2 մարդ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Զգուշացում. հոդվածը պարունակում է դաժան կադրեր

Հունիսի 11-ին, ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Մարտվիլիի Բալդա գյուղում հարձակման են ենթարկվել վրանում հավաքված տեղի բնակիչները, ովքեր ավելի քան յոթ ամիս բողոքում են Բալդայի եզակի կիրճի անօրինական օտարման դեմ։ Ակտիվիստ Ցոտնե Թվարաձեի խոսքով՝ մինչև վրանի վրա հարձակվելը, որսորդական հրացաններով և դանակներով զինված անձինք վիրավորել են երկու հոգու։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Երկու հարբած և զինված անձինք հարձակվել են մեր վրա։ Ներդրողի կողմնակիցներն են, այս գյուղում են ապրում։ Մինչ վրանի վրա կհարձակվեին, նրանք վազեցին մեր համագյուղացիներից մեկի ուղղությամբ։ Տեղի բնակիչը փորձել է խլել հրացանը, իսկ հարձակվողը փորձել է դանակով կտրել նրա ականջը։ Վրանում շատ մարդիկ են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Նրանցից մեկի մոտ փամփուշտներ կար, երկուսն էլ դանակներ ունեին։ Նրանք դանակը թափահարելով ուղիղ ներս մտան։ Մեզ հաջողվեց չեզոքացնել։ Զանգահարեցինք ոստիկանություն և շտապօգնություն։

Ներդրողին ու Բնապահպանության նախարարությանը ոչինչ չի մնում անելու։ Բոլորին զգուշացրել ենք, որ մեր համագյուղացիների միջոցով կփորձեն բախում կազմակերպել։ Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ։ Ճանապարհին վիրավորվել է նաև մեր համագյուղացիներից մեկը։

Այս ամենը առաջին հերթին նախարարության մեղքն է, այստեղ կատարվող որոշումներն ու կոռուպցիան։ Մարդիկ մեզ բռնարարների հույսին են թողել։ Այստեղ է նաև ոստիկանների անգործությունը, նրանք ոչինչ չեն արել փաստերի առնչությամբ մինչ բռնությունը»,- ասում է Ցոտնե Թվարաձեն։

Վիրավոր Մինդիա Բժալավան շտապ բուժօգնության բրիգադով տեղափոխվել է Քութայիսիի հիվանդանոց՝ դեմքի, գլխի, կոկորդի, մեջքի և կրծքավանդակի վերքերով։ Նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Մարտվիլիի ոստիկանությունը ձերբակալել է 1979 և 1983 թվականներին ծնված Գելա և Գիգա Խուրցիլավա եղբայրներին՝ սպանության փորձի և Բալդայի կիրճի պահապանների նկատմամբ սպառնալիքների մեղադրանքով։ Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է համագյուղացի 33-ամյա Մինդիա Բժալավային, 32-ամյա Արչիլ Բժալավան նույնպես վիրավորվել է դեպքի ժամանակ։ Ըստ ոստիկանության՝ պարզվել է նաև, որ մեղադրայալները դանակ և որսորդական հրացան ցուցադրելով սպառնացել են սպանել տեղի բնակիչներին։ Որպես ապացույց առգրավվել են հանցագործության գործիքները։ Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 19-108-րդ և 151-րդ հոդվածներով։

Հարձակվողներից Գելա Խուրցիլավան հանցագործությունը կատարելուց մի քանի օր առաջ՝ մայիսի 27-ին, մասնակցել է «Կանիոն 350» ՍՊԸ-ի կողմից Բալդայի կիրճում ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով կազմակերպված հանդիպմանը, որտեղ ասել է.

«Բոլորին կոչ եմ անում, ինձ օգուտ է, եթե իմ տան մոտ մի բան արվի, մի երկու կոպեկ աշխատեմ իմ անկյունում ու կարողանամ ընտանիքս առաջ տանեմ։ Ես ոչ մեկին ձեռք չեմ տալիս, թող այստեղ ինձ ոչ ոք չդիպչի։ Ոմանք թքում են, հայհոյում են, պետք է նայեն իրենց տանը, նայեն իրենց ընտանիքին»:

«Կանիոն 350» ընկերությունը, որը կոռուպցիոն որոշումներով 40 տարով վերահսկողության տակ է վերցրել Բալդայի բնության հուշարձանը, ամիսներ շարունակ ագրեսիվ արշավ է վարում ցուցարարների դեմ՝ նրանց անվանելով դիվերսանտներ, տեղի բնակիչներին իրար դեմ հանելով, բռնության ենթարկելով ակտիվիստներին, բողոքելով նրանց դեմ և փորձելով ճնշել նրանց։

Շրջակա միջավայրի պահպանության նախարարության գերատեսչությունները, այդ թվում՝ Բնապահպանական վերահսկողության ծառայությունը, ակտիվորեն ներգրավված են հետապնդումների տևական գործընթացում։ Ընկերությունը Բալդայի կիրճում ցանկանում է բիզնեսով զբաղվել և կառուցել 407 մ երկարությամբ ռոլլերի ատրակցիոն և արշավային արահետներ: Բնակիչները ոչինչ չեն իմացել Բալդայի կիրճի 40 տարով վարձակալության մասին, քանի դեռ բնության հուշարձանը չեն պարսպապատել և մարդկանց մուտքն այնտեղ չի արգելվել։ Բալդացիները կարծում են, որ նշված նախագիծը փոխում և ոչնչացնում է կիրճի լանդշաֆտը, որին իրենք դեմ են։

Ամենահանրաճանաչ բնության հուշարձանները՝ Բալդայի, Օկացեի և Մարտվիլիի կիրճերը, Պրոմեթևսի քարանձավը, Սաթափլիայի արգելոցը, տասնամյակներ շարունակ հայտնվել են մեկ խմբի կառավարման ներքո: Այս խումբը գլխավորում են «Վրացական երազանքի» կառավարության նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաները՝ Պահպանվող տարածքների գործակալության նախկին նախագահ Վալերիան Մճեդլիձեն և Մամուկա Մերկվիլաձեն, ով վերջերս է նշանակվել Ռուսաստանում Շվեյցրաիայի դեսպանատանը գործող վրացական բաժնի ղեկավար։ «Վրաստանի լուրերը» հետաքննել է, որ որոշումները, որոնցով այս խումբն ի վերջո 20, 35 և 40 տարով տիրացել է պահպանվող տարածքներին, կայացրել է Վալերիան Մճեդլիձեն իր նախագահության օրոք։ Պաշտոնաթողությունից հետո Մճեդլիձեին ու նրա ընտանիքի անդամներին հիմնականում մեծ բաժնետոմսեր են նվիրել, իսկ որոշները վերագնվել են խորհրդանշական ու արտոնյալ գներով։ Որոշ ընկերությունների վճարած գումարները, ըստ գույքի հայտարարագրի, դրանք չպետք է ունենային։ Այս ամբողջ կոռուպցիոն սխեմայից հետո Վալերիան Մճեդլիձեն ղեկավարում է գերմանական պետության կողմից Վրաստանում պահպանվող տարածքների զարգացման ամենամեծ նախագիծը, որի բյուջեն կազմում է ավելի քան 16 մլն եվրո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։