Դատավոր Նինո Սախելաշվիլին Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ նախնական կալանք է կիրառել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Այս որոշմամբ դատավորը բավարարել է դատախազների պահանջը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մզիա Ամաղլոբելին «վրեժ լուծելու նպատակով» հարձակվել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի վրա՝ կապված նրա պաշտոնական գործունեության հետ։ Մասնավորապես, նա «ուժեղ քաշել է վերարկուից, շրջել դեպի իրեն ու հարվածել դեմքին»։

Մեղադրող կողմը դատական ​​նիստում հայտարարել է, որ Մզիա Ամաղլոբելիի կողմից ապացույցները ոչնչացնելու, թաքցնելու և նոր հանցագործություն կատարելու վտանգ կա, ինչի համար կալանքի կիրառումը «միակ համամասնական խափանման միջոցն է»։ Պաշտպանական կողմը չի համաձայնել դատախազների փաստարկների հետ և պահանջել է Մզիա Ամաղլոբելիին 100 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակել։

Ինչպես հայտարարել է փաստաբան Պաատա Դիասամիձեն, կալանք կիրառելու հիմք չի եղել։ Մեղադրող կողմը չի կարողացել հիմնավորել պակաս խիստ խափանման միջոց կիրառելու աննպատակահարմարությունը, թե ինչու գրավ չի կարող կիրառվել»,- ասել է Դիասամիձեն։

Դատավոր Նինո Սախելաշվիլի

Դատավորի որոշմանը դահլիճում հաջորդել են բողոքի վանկարկումներ՝ «ստրուկներ», «ռուսներ»։

Լրագրողների կարծիքով՝ Մզիա Ամաղլոբելին «օրինակելի կերպով պատժվում է», որի նպատակն է լռեցնել քննադատական ​​ու անկախ լրատվամիջոցներին։ «Եղավ այն, ինչ սպասվում էր։ Երկրում տիրում է Իվանիշվիլիի բռնապետությունը։ Այսօր ապօրինի բռնեցին Մզիային, վաղը մեզանից ցանկացածին կբռնեն»,- ասել է «Մթիս Ամբեբի» / «Վրաստանի լուրերի» հիմնադիր, լրագրող Գելա Մթիվլիշվիլին։

«Սա դատավարություն է բռնապետության պայմաններում։ Մենք պետք է տեսնենք ամբողջ պատկերը, պետք է հասկանանք, որ Մզիա Ամաղլոբելիին այսօր բանտ են նստեցրել, քանի որ նա Մզիա Ամաղլոբելին է, նա ոչ մի հանցանք չի գործել։

Այսօր այս դատախազներն ու դատավորները ձերբակալում են Մզիա Ամաղլոբելիին, քանի որ դա ցանկացել է Բիձինա Իվանիշվիլին։ Բիձինա Իվանիշվիլին պայքարում է ազատ լրատվամիջոցների, ազատ հասարակության, ազատ քաղաքացու դեմ։ Սա է խնդիրը»,- ասել է Զվիադ Քորիձեն։

Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 11-ին՝ Բաթումիում։ Սկզբում նա ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ բողոքի ցույցի պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ազատ են արձակվել ստորագրության հիման վրա, սակայն շուտով նրանք կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսնել նրան։ Մզիա Ամաղլոբելին Հանրային պաշտպանի ներկայացուցչին ասել է, որ իր նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորել։

«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձերբակալվելուց հետո ոստիկանների կողմից Մզիա Ամաղլոբելիի հասցեին վիրավորական խոսքեր են հնչել։ Բաթումիի ոստիկանապետը հայհոյել ու սպառնացել է նրան։

Դատախազությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է բռնություն ոստիկանի նկատմամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը՝ 11:00-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։