Գորիի մունիցիպալիտետի Աթենի գյուղում համագյուղացուն ծեծի ենթարկելու համար ձերբակալված ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակից, 31-ամյա Դեմետրի Ռևազաշվիլիին դատախազությունը մեղադրանք է առաջադրել։ Տուժած Ռևազ Միխանաշվիլին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Դեմետրի Ռևազաշվիլիին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։
Դատախազությունից հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունում անցկացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին Հատուկ հանձնարարությունների բաժնի տեսուչը տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել։
Դեմետրի Ռևազաշվիլին ձերբակալվել է հուլիսի 31-ին։ Մեղադրող կողմը միջնորդում է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
Մեղադրյալի փաստաբան Ռևազ Ռևազիշվիլիի խոսքով՝ իր պաշտպանյալն օգտվում է լռության իրավունքից, սակայն պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։
«Մենք չգիտենք, թե ինչ փաստական հանգամանքներով է հիմնված ներկայացված մեղադրանքը։ Նա ցուցմունք է տվել, բայց կոնկրետ այն փաստական հանգամանքները, որոնց մասին նա տեղեկություն է ներկայացրել քննությանը, որևէ տեսակի հանցագործության հետքեր չեն պարունակում։ Նրա պարզաբանմամբ՝ նա պարզապես փորձել է օգնել այսօր նման ծանր վիճակում գտնվող անձին, արել է ամեն ինչ, այդ թվում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերել»,- լրագրողներին ասել է փաստաբանը։
51-ամյա Ռևազ Միխանաշվիլին տեղավորվել է Գորիի զինվորական հոսպիտալում։ Բուժհաստատության ներկայացուցչի խոսքով՝ նա ստացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ «Պացիենտի առողջական վիճակը ծանր է։ Ուստի դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել։ Պատմելով իմացել ենք, որ նրան տեսել են բակում ընկած։ Նա անգիտակից վիճակում է եղել, երբ տեղափոխել են հիվանդանոց»,- ասել է բժիշկը։
Դատախազությունից հայտնում են, որ գործի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։